Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. <Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից: Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Եթե սրան հավելենք այն, որ սա վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան հետախուզության արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է, որն առնչվում է հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի փաստացի հակառակորդների շահերը սպասարկելուն ուղղված հայաստանյան օրվա իշխանությունների ջանքերին, ապա հասկանալի է դառնում, որ ռուսաստանյան իշխանական և հատկապես ուժային վերնախավը լրջորեն ինֆորմացիոն և քարոզչական հող է նախապատրաստում ինչոր կոնկրետ գործողությունների համար: Ըստ էության, «ռազմավարական դաշնակցի» (չակերտներում, քանի որ նախ՝ վաղուց այդ տերմինն այլևս չի օգտագործվում, և հետո՝ ռազմավարական դաշնակիցների պարագայում նման հայտարարությունների կարիք չի լինում) հատուկ ծառայությունը ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանում իշխանությունների արտաքին քաղաքական պրոարևմտյան, իսկ իրականում պրոթուրքական և պրոադրբեջանական շրջադարձը անկասելի դարձնելու նպատակով համապատասխան երկրների արտաքին գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները իշխանական համակարգի առանցքային դիրքերում ներդնում են իրենց ազդեցության, իսկ երբեմն նաև, հավանաբար, ուղղակի իրենց գործակալներին:  

Դժվար չէ ենթադրել, որ ռուսաստանյան հետախուզության այս գնահատականի համար հիմք են հանդիսացել վերջին օրերի սոցցանցային և SMS-ային ազատումներն ու նշանակումները ուժային կառույցներում:

Սա հետաքրքրական է նրանով, որ եթե նախկինում ռուսաստանյան հատուկ ծառայությունները որպես արևմտյան գործակալ էին բնութագրում հիմնականում հայաստանյան, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և նրանց «հասարակական» կառույցները, ապա վերոհիշյալ երկու հաղորդագրություններում ՌԴ-ն ուղղակի մատնանշում է նաև պետական կառույցներում և քաղաքական դաշտում ներդրված և արտաքին աջակցության շնորհիվ առաջխաղացում արձանագրած բարձր պաշտոնյաներին և կուսակցական ֆունկցիոներներին: Ըստ էության, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ակնարկում է, որ իրենց տրամադրության տակ մանրամասն տվյալներ կան թիրախավորված անձերի, նրանց կասկածելի կապերի, վարքագծի, գուցե նաև հավաքագրման պատմությունների և հասարակական, քաղաքական ու անձնական կյանքին վերաբերող մանրամասնությունների մասին:  

Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների այս աննախադեպ և իր մեթոդներով հատուկ ծառայություններին ոչ այդքան բնորոշ թափանցիկությունը կարելի է դիտարկել որպես նախավերջին նախազգուշացում: Վերջին նախազգուշացումը, ինչպես ցույց է տալիս նման իրավիճակներում գործողությունների ընթացքը, սովորաբար շատ ավելի կոշտ է լինում: Վերլուծաբանների գնահատականներով, այս հաղորդագրությունները կարող են նաև ազդանշան հանդիսանալ, որ Հարավային Կովկասում Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների առնվազն տոլերանտ հարաբերությունների ֆորմատ ստանալուց հետո Ռուսաստանը վերջնականապես վտանգ է տեսնում Հայաստանի անշեղորեն «ուկրաինիզացիայի» գործընթացում: Ըստ այդմ, կայուն և լոյալ Հարավային Կովկաս ունենալու համար Ռուսաստանն սկսել է անհրաժեշտ գործողությունների և գործընթացների իրագործման հետևողական շարք: 

Այս առումով հետաքրքրական է նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության լրատվական բյուրոյի մեկնաբանությունը, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածներ և մտահոգություններ ունի, որ հայաստանյան գործող իշխանությունը կայուն է իր արևմտամետ շրջադարձի մեջ»: Միևնույն ժամանակ, կարելի է ասել, «ձեռքի հետ» ակնարկվում է, «որ Վաշինգտոնում կա մտավախություն, որ հաշվել սիրող և իմացող հայերը շուտով կընկալեն վնասների այն չափերը, որին կարող է հանգեցնել ավանդական տնտեսական կապերի խզումը»: Եվ վերջապես, չի անտեսվում նաև ԱՄՆ նոր վարչակազմի և փաշինյանական վարչախմբի աշխարհայացքային տարբեր դավանանքները՝ ակնարկելով ՀՀ այսօրվա իշխանությունների և նրանց կառավարողների գլոբալիստական ճամբարին հարելու փաստը>:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում