Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։
Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «Շտապօգնության 5-րդ ենթակայանից» հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա