Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի
«Մենք Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և ենթարկվելու ենք միջազգային դատարանների բոլոր կանոնակարգերին և որոշումներին», - մամուլի ասուլիսում նշել է Ջասթին Թրյուդոն։
Հիշեցնենք, որ երեկ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների արձակումն ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է որակել:
«Սա վրդովեցուցիչ է: Թույլ տվեք նորից պարզաբանել. ինչ էլ որ ենթադրի ՄՔԴ-ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարություն չկա, բացարձակապես չկա: Մենք միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Մինչդեռ ինքը՝ Նեթանյահուն, ասել էր, որ որոշումը պայմանավորված է «հակահրեական ատելությամբ»:
«Ոչ մի կատաղի հակաիսրայելական որոշում չի խանգարի մեզ, հատկապես ինձ՝ շարունակելու պաշտպանել մեր երկիրն անհրաժեշտ միջոցներով», - ասել է Նեթանյահուն:
ՄՔԴ-ի դատավորները հինգշաբթի ձերբակալության օրդեր են արձակել Նեթանյահուի և Գալանտի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի նկատմամբ՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։
Իսրայելը մեղադրվում է Գազայում սկսած ռազմական արշավի ժամանակ անհամաչափ թվով խաղաղ բնակիչների մահվան համար, որը հանգեցրել է անկլավում հումանիտար աղետի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա