Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Իրավիճակը փրկելու փորձ՝ «Էրեբունի» թանգարանում

Yerkir.am-ը հոդված էր հրապարակել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ստեղծված և նախադեպը չունեցող իրավիճակի մասին: Հայտնել էինք, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, արդեն մեկուկես ամիս է, ինչ չուներ ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն էր տիրում: 

Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասացին, որ հրապարակումը լուրջ իրարանցում է առաջացրել քաղաքապետարանում, ուստի որոշել են շուտափույթ կերպով նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի արտաքին շղարշ ստեղծեն, թե նշված հիմնարկում «արշալույսները խաղաղ են», և ամեն ինչ, իբր, բնականոն հունով է ընթանում:  

Նոյեմբերի 14-ին մեզ հետ կապ է նաև հաստատել արգելոց – թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Ծովինար Խաչատրյանը և հայտնել, որ արգելոց-թանգարանն արդեն  նոր ղեկավար ունի, իսկ մասնաճյուղերը բնականոն աշխատում են: 

Այսպիսով, նոյեմբերի 14-ին ստիպված, ճարահատյալ և շուտափույթ կերպով քաղաքապետարանից թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցին նշանակել են արգելոց-թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս վաստակաշատ կին է, երկար տարիներ աշխատել է կոնկրետ իրեն վերապահված ոլորտում, սակայն չունի վարչական աշխատանքի փորձ, թանգարանի զարգացման ծրագիր և այլն: Նրան առաջարկել են լինել տնօրենի ժ.պ., նա էլ ստիպված համաձայնել է: Եվ այդ ամենը զուտ այն բանի համար, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը գլուխն ազատի ավելորդ աղմուկից ու քաղաքապետի առաջ խայտառակվելուց, իսկ թանգարանի աշխատակիցները կարողանան աշխատավարձ ստանալ: Ավելին, եթե տնօրինության կողմից որևէ մեկը չստորագրեր, և անտեր վիճակը շարունակվեր, ոչ միայն աշխատավարձ չէին ստանալու, այլև անգամ թանգարանը ջեռուցում չէր ունենա:   

Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում  նորանշանակ ժ.պ. Անահիտ Թելունցի հետ:   

- Տիկի՛ն Թելունց, շնորհավորում ենք Ձեզ ժ.պ. նշանակվելու առիթով: 

- Շնորհակալ եմ: 

- Դուք ո՞ր օրն եք նշանակվել տնօրենի  ժ.պ.:

- Նոյեմբերի 14-ին: 

- Հրապարակում եղավ, որ հիմնարկում աշխատավաձերը չեն ստացել:

- Արդեն ստացել ենք, հենց նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, թանգարանի կումունալները ևս վճարել ենք, այսինքն, այդ բոլոր հարցերը կարգավորվել են: 

- Տիկին Թելունց, պատրաստվո՞ւմ եք դիմել և մասնակցել մրցույթի

- Ոչ, ոչ: 

- Դուք հայտնի, վաստակաշատ ֆոնդապահ եք, իսկ տնօրենի պաշտոնը  ենթադրում է ծանր վարչական աշխատանք:

  - Շատ ծանր է, ես գիտեմ:

- Այդ դեպքում ինչու՞ որոշեցիք դառնալ ժ.պ.: 

- Ըստ կարգի էդպես է, եթե տնօրեն-փոխտնօրեն չունենք, օրինակ, եղել է, որ տնօրեն-փոխտնօրենը երկրից բացակայել են, պարտականությունները դրվում է գլխավոր ֆոնդապահի վրա: Օրինաչափությունն էդպես է, ուզելու խնդիր չէ, կարգն է այդպես, մինչև մրցույթ լինի, և քաղաքապետարանը, որպես վերադաս, նշանակի իր կողմից ժամանակավոր կամ մրցույթ հայտարարի: 

-Հասկանալի է, իսկ Դուք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի զարգացման ի՞նչ ծրարգրեր ունեք: 

- Ես ոչ մի ծրագիր դեռ չունեմ, որոհվհետև խնդիրը մեր ցուցադրությունն է, որ հավաքված է, վերանորոգման առաջ ենք կանգնած, և դա քաղաքապետարանն էլ գիտի՝ պիտի լինի վերանորոգում, որ նոր ցուցադրություն լինի, թե չէ՝ էսպես թանգարանը կիսացուցադրությունով մի փոքր ժամանակավոր ունենք, և այդքանն է աշխատում: Ծրագիր չունենք, ծրագիրը միայն մրցույթով ցուցադրությունը վերականգնելը, վերանորոգելն է և աշխատելը: 

- Տիկին Թելունց, իսկ դուք Ուրարտուն ընդունու՞մ եք իբրև հայկական ժառանգություն:

  - Այո, միանգամայն:  -

Իսկ Էրեբունի – Երևան կապը՞, որը կարծես կասկածի տակ է դրվում:

  - Լրիվությամբ ընդունում եմ: Ինքս նաև բնիկ էրեբունցի եմ, և Էրեբունու բլուրը իմ բնակարանի կողքն է (ժպտում է):  

  - Շնորհակալ ենք, Ձեզ նոր աշխատանքում և այս փուլում հաջողություն ենք մաղթում: 

- Շնորհակալ եմ:

Հ.գ. Հետաքրքիր է՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է, թե իրեն ենթակա Մշակույթի և տուրիզմի վարչությունը, որին ենթարկվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպիսի «բարդակ» է ստեղծել այնտեղ, հաստատություն, որը հանդիսանում է Երևանի անձնագիրը, որտեղ պահվում է Երևանի, որպես Հռոմից էլ հին քաղաք լինելու եզակի ապացույցը՝ Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, և որի վրա հպարտորեն  ձեռքը դրել ու երդվել է ինքը՝ Տիգրան Ավինյանը: Ավելին, հարց տվե՞լ է քաղաքապետը, թե «Էրեբունին»  ինչու՞ խրվեց այդ ճահճի մեջ: