Ես ադրբեջանական կայքին դատի կտամ, եթե ներողություն չխնդրեն
Վերջերս իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրողի վերաբերյալ հետաքննության շուրջ ծագած սկանդալը չի ազդի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը՝ «Մաարիվ» թերթում հրապարակված աղմկահարույց հոդվածի հեղինակը:
Ավելի վաղ այս տարի, լրագրող եւ գրող Յոսի Մելմանը հոդված էր տպագրել «Մաարիվ»-ում, որտեղ նշվում էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկատվությունն այն մասին, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանական կողմի պահանջը եւ ցուցադրել հայկական թիրախներով նոր անօդաչու սարքերի հնարավորությունները:
«Չեմ կարծում, որ ձեր տարածքում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Այս առնչությամբ դա Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների չի անդրադառնա: Ես այլ կերպ կասեմ `Ադրբեջանը շատ կարեւոր է Իսրայելի համար, բայց այդ դեպքն այնքան վրդովեցնող է, որ անգամ Պաշտպանության նախարարությունը հասկացել է, որ իրենք չեն կարող այս ամենի վրա փակել իրենց աչքերը», - ասել է Մելմանը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը փորձել է ակնարկել, որ այս դեպքը «թունավորում է հարաբերությունները», սակայն իսրայելական կողմը բացատրել է, որ «իրենք ժողովրդավարական հասարակություն են եւ չեն կարող միջամտել հետաքննությանը»:
Հետաքննության մասին տեղակտվությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իսրայելի դատարանը ԶԼՄ-ներին տեղակատվություն փոխանցելու արգելքին հավանություն տվեց:
«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ես կարծում եմ, որ դա աբսուրդի թատրոնից է: Որոշումը մինչեւ մարտ կգործի եւ իսրայելական լրատվամիջոցներին արգելում է հետաքքննության մասին հայտնել: Կարծում եմ լրատվամիջոցները կբողոքարկեն այդ որոշումը»,- ասել էնա:
Մելմանն ավելացրել է, որ հրապարակումից հետո նա Ադրբեջանում դարձել է թշնամի, նույնիսկ ադրբեջանական կայքերից մեկում նրան անվանվել են «Հայաստանի գործակալ»:
«Ես ներողություն եմ պահանջում: Նրանք ինձ անվանել են կոռումպացված լրագրող՝ մեղադրելով հայկական լոբբիից կաշառք վերցնելու մեջ: Ես դատի կտամ նրանց զրպարտության համար եւ փոխհատուցման կպահանջեմ», - ասել է նա:
Լրագրողը հավելել է, որ եթե ադրբեջանական լրատվական կայքից ներողություն չստանա, նա բրիտանական դատարան բողոք կներկայացնի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա