Ալցհեյմերի հիվանդության հետ կապված գենետիկ տարբերակներն առաջ են բերում կանանց գլխուղեղի բորբոքում
Weill Cornell Medicine կազմակերպության հետազոտողները հայտնաբերել են, որ երկու գենետիկ տարբերակներ, որոնք միասին բարձրացնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը, առաջ են բերում հատկապես կանանց գլխուղեղի իմունային բջիջների բորբոքային ռեակցիա։
Neuron ամսագրում հրապարակված արդյունքներն ընդգծում են սեռական տարբերությունների հաշվառման կարեւորությունը Ալցհեյմերի հիվանդության հետազոտման ժամանակ, քայլ, որը կարող է հանգեցնել բուժման ավելի ստույգ եւ արդյունավետ մեթոդների։ Այդ հիվանդությամբ տառապում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, ընդ որում կանայք՝ շատ ավելի հաճախ, քան տղամարդիկ։ Թերապեւտիկ մեթոդները բարելավելու համար հետազոտողները փորձում են որոշել այդ տարբերությունների պատճառը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ APOE4 գենի տարբերակը ավելի մեծ չափով է բարձրացնում Ալցհեյմերի հիվանդության վտանգը կանանց մոտ՝ տղամարդկանց համեմատ։ Ընթացիկ հետազոտությունը կենտրոնացել է բջջային ակտիվության վրա, որը խախտվում է, երբ APOE4-ը եւ գենի TREM2 տարբերակը, որը եւս բարձրացնում է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը, առկա են միասին կանանց մոտ։ Քանի որ այդ գեներով կոդավորվող սպիտակուցները կատարում են տարբեր ֆունկցիաներ բջիջներում, պարզ չէր, թե ինչպես են կոնկրետ տարբերակները նպաստում այդ հիվանդության առաջացմանը։
Սա պարզելու համար գիտնականներն ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության մկան մոդելներ, որոնք կրում են մարդկային APOE4 եւ TREM2 R47H տարբերակներ, հազվադեպ տարբերակ, որը մեծացնում է հիվանդության վտանգը 2-4,5 անգամ։ Մկները նաեւ եղել են մուտացիայի կրող, որը հանգեցնում է տաու-սպիտակուցի կուտակման, որն առատ է ուղեղում Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Թիմը հետազոտել է 9-10 ամսական մկներին, ինչը մոտավորապես համապատասխանում է մարդու միջին տարիքին, որպեսզի գնահատեն, թե ինչպես են այդ գենետիկ տարբերակներն ազդում ուղեղի առողջության վրա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...