Գիտնականները Երկրի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով առղծվածային կառուցվածք են հայտնաբերել
Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները Երկրի մակերևույթից հազարավոր կիլոմետրեր ցած՝ ընդերքում անսովոր բացահայտում են արել՝ մեր մոլորակի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով կառուցվածք են հայտնաբերել։
Խորհրդավոր կառուցվածքը կարող է հետազոտողներին նոր հուշումներ անել արևի ծայրահեղ ճառագայթումից մեզ պաշտպանող մագնիսական դաշտի վրա Երկրի միջուկում պտտվող հեղուկի ազդեցության մասին:
«Մենք չգիտենք «փքաբլիթի» ճշգրիտ հաստությունը, բայց ենթադրում ենք, որ այն մի քանի հարյուր կիլոմետր ձգվում է միջուկի և մանտիայի սահմանից անդին»,-ասում է հետազոտության համահեղինակ, երկրաֆիզիկոս Խրվոյե Տկալչիչը:
Ըստ Science Advances հանդեսում հրապարակված նոր հոդվածի՝ իրենց հայտնագործության համար գիտնականներն ուսումնասիրել են երկրաշարժերի արձագանքող հարվածային ալիքները:
«Ինքնատիպ այս կառուցվածքը մինչ այժմ թաքնված է մնացել, քանի որ նախորդ ուսումնասիրությունները հավաքել են տվյալներ արտաքին միջուկի ավելի փոքր ծավալային ընդգրկումով, հետևելով ալիքներին, որոնք սովորաբար սահմանափակվում էին հզոր երկրաշարժերի գրանցումից մեկ ժամ անց», - պարզաբանում է Տկալչիչը:
«Մենք կարողացանք հասնել շատ ավելի լավ ծավալային ընդգրկման, քանի որ մեծ երկրաշարժերից հետո ժամեր շարունակ ուսումնասիրեցինք ռեվերբերացնող (ձայնի աղբյուրն անջատումից հետո ձայնի աստիճանական մարման) ալիքները»,-հավելել է նա:
Երկրի արտաքին միջուկը՝ մոտ 1400 մղոն հաստությամբ հեղուկ մետաղի շերտը, հիմնականում բաղկացած է երկաթից և նիկելից: Գիտնականները ենթադրում են, որ այս երկաթախառն հեղուկի օդասլաց պտույտագոյացումը մոլորակի մագնիսական դաշտն է ստեղծում:
Նորերս հայտնաբերված «փքաբլիթ» կառուցվածքը, որում այս պտույտները զգալիորեն դանդաղում են, մեր մոլորակի պաշտպանիչ մագնիսականության բնույթի վրա կարող է նոր լույս սփռել։
«Մեր արդյունքները հետաքրքիր են նրանով, որ հեղուկ միջուկում նման ցածր արագությունը վկայում է այդ ոլորտներում թեթև քիմիական տարրերի բարձր կոնցենտրացիայի մասին, ինչը հանգեցնում է սեյսմիկ ալիքների դանդաղեցմանը»,-հոդվածում նշում է Տկալչիչը: «Այս թեթև տարրերը, ջերմաստիճանի տարբերություններին զուգահեռ, օգնում են արտաքին միջուկում խառնել հեղուկը»:
Գիտնականը նշում է, որ մագնիսական դաշտը մեր մոլորակի մակերևույթի վրա կյանքի պահպանման համար անհրաժեշտ հաստատուն բաղադրիչ է։
Նա հավելել է, որ հետազոտության վերջին արդյունքները կարող են «նպաստել մագնիսական դաշտի հետազոտությունների ընդլայնմանը՝ ինչպես Երկրի, այնպես էլ՝ այլ մոլորակների վրա»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...