Թուրքիան մեղադրել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը ԻՊ-ի հետ համագործակցելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սիրիական Ռաքքայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դուրս բերման մասին տարածված լուրերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիան մեղադրել է գլխավորապես ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող և գլխավորապես քուրդ մարտիկներից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը ԻՊ-ի հետ համագործակցելու համար և շեշտել, որ դա պետք է դաս լինի աշխարհի համար:
«Սա ևս մեկ ապացույց է, որ մի ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում մեկ այլ ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելն ի վերջո բերում է նրանց համագործակցությանը», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Նշենք, որ ավելի վաղ բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաալիքը հատուկ ուսումնասիրություն է անցկացրել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի՝ ԻՊ զինյալներից ազատագրումից հետո այստեղ թաքնված ահաբեկիչների փախուստի հնարավոր ուղիների մասին և բացահայտել, որ շուրջ 250 ահաբեկիչ, որոնց թվում եղել են նաև ԻՊ պարագլուխներ և նրանց ընտանիքների 3500 անդամներ հեշտությամբ դուրս են եկել այստեղից` քաղաքից դուրս բերվող խաղաղ բնակիչների ավտոբուսների շարասյան հետ միասին: Ականատեսները փաստել էին, որ 10 բեռնատար մեքենաների մեջ նստել են ահաբեկիչներ, որոնք դուրս են եկել քաղաքից հենց Ռաքքան ազատագրող ուժերի անմիջական վերահսկողության ներքո: Նրանց հետ միասին դուրս է բերվել մի քանի տոննա զենք:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդականներից Բուսեյնա Շաբանը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Ռաքքայի ազատագրման գործողության ընթացքում բազմիցս խախտել են ՄԱԿ-ի կոնվենցիան ու ամբողջությամբ ոչնչացրել քաղաքը, մինչդեռ միջազգային մամուլն այդ մասին լռում է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա