Apple-ը խելացի մատանի է արտոնագրել
Apple-ը նոր խելացի մատանի է արտոնագրել։ Գյուտի արտոնագիրը գտել են Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակի (USPTO) տվյալների բազայում, այս մասին տեղեկացնում է 9to5Mac կայքը։
Արտոնագրի նկարագրությունում ասվում է, որ կրելի սարքը կաշխատի մեկուսացված ռեժիմով և տվյալներ կհավաքի օգտատիրոջ գործունեության և առողջության մասին։ «Հավաքված տվյալները կարող են փոխանցվել այլ սարքերի»,- նշում են կորպորացիայի ինժեներները:
Ընդորում, մի շարք սցենարներում խելացի մատանին հնարավոր կլինի համադրել այլ սարքերի հետ։ Օրինակ՝ այն կարող է օգտագործվել ընդլայնված իրականության սարքի հետ՝ կառավարելու, տեքստի ավելի ճշգրիտ մուտքագրման և սարքի կարգավորումների համար: Ներկայումս Apple ապրանքանիշի ներքո թողարկվել է խառը իրականության միայն մեկ սարք՝ Vision Pro-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ նկարագրված կառավարման համակարգը կարող է բարելավել Apple-ի կողմից հայտնագործված AR և VR սարքերի ճշգրտությունը։ Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ ընկերությունը կարող է չսկսել խելացի մատանու մշակման աշխատանքները, քանի որ մինչև նման անհրաժեշտություն առաջանա, գյուտը հնացած կլինի։
Փետրվարին Bloomberg-ը պարզել էր, որ Apple-ն առաջիկա տարիներին կներկայացնի մի քանի նոր կրելի սարքեր: Դրանք ներառում էին ներկառուցված տեսախցիկներով ականջակալ և խելացի մատանի։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար