Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերության թռիչքները
Կոպենհագենի օդանավակայանը դադարել է ընդունել թուրքական ավիաընկերության թռիչքները:
Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական «Atlasglobal» ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:
Օդանավակայանից հայտնել են, որ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը իրենք ստացել են ոստիկանությունից: Հայտարարության համաձայն՝ սպառնալիքի մասին տեղեկությունը վերաբերում է ««Atlasglobal»-ի բոլոր եվրոպական թռիչքներին:
Ներկայումս դանիացի իրավապահ մարմինները օդանավակայան ժամանած թուրքական ինքնաթիռը հետախուզում են և թույլ չեն տալիս շարունակել թռիչքը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա