Նախորդ տարվա համեմատ ՌԴ-ն և Թուրքիան 15 մլրդ դոլարով մեծացրել են երկկողմ ապրանքաշրջանառությունը. մանրամասներ Պուտին-Էրդողան հանդիպումից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հանդիպում են ունեցել Սոչիում, որտեղ քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, տնտեսական ու քաղաքական մի շարք հարցեր:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու երկրներին հաջողվել է 15 մլրդ դոլարով բարձրացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը: Նա հավելել է, որ իրենց նպատակն է հասցնել ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարի:
Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել թուրքական լոլիկի, նռի ու սմբուկի ներմուծման վերաբերյալ եղած արգելքների վերացման կապակցությամբ ու կոչ է արել ռուսական կողմին վերացնել մնացած բոլոր տնտեսական սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ցանկալի արդյունքին հասնելու համար:
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա