Առանց Բուֆոն առաջնությունը տխուր կլինի
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է Իտալիայի հավաքականից հեռանալու մասին:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել ոչ թե իմ, այլ ամբողջ իտալական ֆուտբոլի փոխարեն: Մենք չկարողացանք կատարել մեր առջեւ դրված խնդիրը, որը կարեւոր նշանակություն ուներ: Շատ ցավալի է, որ մենք այսպես ավարտեցինք ԱԱ-2018-ի ընտրական փուլը: Նրանք, ովքեր խաղում են, գիտեն, թե որքան բարդ են անցումային խաղերը: Մենք չկարողացանք ցույց տալ մեր լավագույն խաղը: Այսպիսի հանդիպումներում ամեն բան որոշում են առանձին դրվագները, բայց շվեդների հետ դիմակայության առանցքային պահերին բախտը մեզանից երես էր թեքել: Ունենք հպարտություն եւ ուժ, բայց մենք համառ ենք: Գիտենք, թե ինչպես ուշքի գալ այսպիսի անհաջողությունից հետո:
Ես հեռանում եմ Իտալիայի հավաքականից: Գրկում եմ բոլորիդ, հատկապես նրանց, ում հետ անցկացրել եմ այս տարիներն ազգային հավաքականում»,- ասել է Բուֆոնը:
Հիշեցնենք` Իտալիայի հավաքականը անցումային երկու խաղերի արդյունքում 0:1 հաշվով զիջել է Շվեդիայի ընտրանուն եւ զրկվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցության իրավունքից:
Իհարկե, առանց Բուֆոնի եւ Իտալիայի ազգային հավաքականի, առաջնությունը տխուր կլինի, բայց, համաձայնեք, ամեն ինչ տրամաբանական է եւ սկսվել է չորս տարի առաջ, երբ Իտալիան չկարողացավ հաղթահարել առաջնության խմբային փուլը, իսկ Եվրոպայի վերջին առաջնությունում դուրս մնացին մեկ քառորդ եզրափակչից:
Նշենք նաեւ, որ անցումային խաղերում աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեցին Շվեյցարիայի եւ Խորվաթիայի հավաքականները, իսկ այսօր վերջին ուղեգիրը կվիճարկեն Իռլանդիայի եւ Դանիայի հավաքականները:
Top-News.am


















































Փյունիկը ձեռքից բաց թողեց հաղթանակը Ուրարտուի դեմ խաղում
Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը
«Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» կխաղան հաջորդ փուլում
«Չելսին» չսիրեց Ադրբեջանի չեմպիոնին
Կելտերի սխալը չներեցին փարիզցիները
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի