Նոր գործիքը թույլ կտա լուսանկարներն ու տեսանյութերը Google Photos-ից փոխանցել անմիջապես iCloud Photos
Թվային փոխակերպման նախաձեռնության շրջանակում (Digital Transformation Initiative) Google-ն ստեղծել է նոր գործիք, որի շնորհիվ Google Photos-ի օգտատերերը կկարողանան լուսանկարներն ու տեսանյութերը փոխանցել անմիջապես Apple iCloud Photos և հակառակ ուղղությամբ։
Ծառայություններն աջակցում են լուսանկարների հետևյալ ձևաչափերի փոխանցումը՝ .jpg, .png, .gif, .webp, .avif և RAW ֆայլերի մեծ մասը: Փոխանցման գործառույթն աջակցում է հետևյալ վիդեո ձևաչափերի փոխանցումը՝ .mp4, .mov, .m4v, .mpg, mkv, .mod, .mmv, avi, .divx, .tod, .wmv, .asf, .3gp, .3g2, .m2t, .m2ts և .mts.
Փոխանցման տարբերակն աջակցում է միայն անձնական Google օգտահաշիվներին: Ֆայլեր փոխանցելու համար հնարավոր չի լինի օգտագործել դպրոցների և կազմակերպությունների օգտահաշիվները կամ այն օգտահաշիվները, որոնց վրա միացված է ընդլայնված պաշտպանություն։ Բացի դրանից, այս հնարավորությունից չեն կարող օգտվել նրանք, ովքեր իրենց երկրում չեն հասել համապատասխան տարիքի:
iCloud Photos-ին փոխանցվելուց հետո ֆայլերը չեն ջնջվի Google Photos-ից: Փոխանցման ամբողջ գործընթացը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր՝ կախված փոխանցվող տվյալների ծավալից:
Ֆայլերը փոխանցելու համար պետք է մուտք գործել Google արխիվ և հետևել հրահանգներին՝ սկսելու համար փոխանցումը Google Photos-ից: Այնուհետև պետք է ընտրել Apple –> iCloud Photos և մուտք գործել ձեր Apple ID-ի միջոցով: Դրանից հետո պետք է թույլատրել փոխանցումը:
DTI-ի գործադիր տնօրեն Քրիս Ռայլին գրել է, որ նոր գործիքը սնուցվում է DTI-ի բաց կոդով աշխատող տեխնոլոգիական փաթեթով, որը լրացնում է ֆայլերի ուղղակիորեն փոխանցելու գոյություն ունեցող լուծումները:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար