Հնագետները Եգիպտոսի վերնախավի ներկայացուցիչների ավելի քան 30 հնագույն դամբարաններ են պեղել
Հնագետները պեղել են ավելի քան 30 հին եգիպտական դամբարաններ, որոնք Ասուանում՝ Նեղոսի հնագույն քաղաքում մի ամբողջ բլուր են զբաղեցնում, գրում է Live Science-ը։
Հուղարկավորությունները թվագրվում են հունահռոմեական ժամանակաշրջանից և պատկերացում են տալիս նրանց մասին, ովքեր ժամանակին ապրել են երբեմնի աշխույժ այս առևտրային նավահանգստում: Գտածոների թվում կան մումիաներ, որոնք, հավանաբար, պատկանել են միասին թաղված ընտանիքներին, դագաղներ, վերամշակված պապիրուսից կամ գործվածքից պատրաստված ստվարաթղթե փաթեթներ, խաղողի տերևների նախշերով զարդարված ամֆորաներ և այլ արտեֆակտներ, օրինակ, ընծայաբերության համար նախատեսվածն սեղանները:
Հետազոտողները հայտնաբերել են նաև հնագույն դամբարանների սանդղափուլեր, որոնք տեղակայված են մի քանի մակարդակներում՝ Աղա Խան Երրորդի ժամանակակից դամբարանի կողքի բլրի վրա:
Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն նավթի լամպեր, որոնք , ամենայն հավանականությամբ, սգավորներն են թողել։
Ըստ հնագետների՝ դամբարաններն օգտագործվել են մոտ 900 տարի՝ մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. երկրորդ կամ երրորդ դարերը։ Այս ժամանակաշրջանն ընդգրկում է պատմական իրադարձությունների լայն շրջանակ, ներառյալ պարսկական տիրապետությունը (մ.թ.ա. 525-ից մինչև 404 թվականը), հունական Պտղոմեոսների դինաստիան, որը հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Պտղոմեոս Լագոսը, ևւ վերջապես հռոմեական տիրապետությունը, երբ Եգիպտոսը դարձավ կայսրության նահանգ։
Ըստ գիտնականների՝ բլրի գագաթի դամբարանները զբաղեցնում էին ժամանակի վերնախավը, որին հաջորդում էին միջին խավի ներկայացուցիչները՝ հասարակության ցածր շերտերից:
Փորձարկումները ցույց են տվել, որ նոր հայտնաբերված դամբարաններում մումիաների 30%-40%-ը պատկանում են 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաներին և նորածիններին, ասված է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ։
Գիտնականների թիմը հայտնաբերել է նաև երկու մումիա, որոնք սկզբում մոր և որդու մումիա էին համարվում, սակայն մանրակրկիտ վերլուծությունը հետագայում ցույց է տվել, որ նրանք ծնողների հետ թաղված եղբայրներ էին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է