Հնագետները միջնադարյան զարհուրելի տապանաքարեր են հայտնաբերել հնագույն նավաբեկության շրջանում
Բրիտանացի հնագետները վերջերս որոնումների ժամանակ միջնադարյան զարհուրելի տապանաքարեր են հայտնաբերել հնագույն նավաբեկության շրջանում, հայտնել են Բորնմութի համալսարանից:
Գերեզմանաքարերը հայտնաբերվել են Դորսեթի ափերի մերձակա Ստուդլենդ ծովածոցում և ենթադրվում է, որ դրանք 800 տարի մնացել են Լա Մանշի հատակին:
«Պերբեկի մարմարից փորագրված սալերն Անգլիայի ամենահին պատմական նավաբեկությունից մնացած բեռներից են, նավը մոտ 13-րդ դարում խորտակվել է Դորսեթի ափերի Հենրի Երրորդի օրոք», - ասված է համալսարանի հայտարարության մեջ:
Հենրի Երրորդը՝ Հովհաննես թագավորի որդին, գահ է բարձրացել 1216 թվականին և թագավորել մինչև իր մահը՝ 1272 թվականը։
Փորձագետները պարզել են, որ գերեզմանաքարերը դարերի ընթացքում զարմանալիորեն լավ են պահպանվել, չնայած այն հանգամանքին, որ սալերից մեկը պատված էր խեցիներով։
Ծովային հնագետներն աշխատել են ավելի քան երկու ժամ՝ քարերը ջրի երես դուրս բերելու համար։ «Անբասիր պահպանված մի սալաքար մեկուկես մետր երկարություն ունի և մոտ 70 կիլոգրամ քաշ ունի։ Մեկ այլ՝ շատ ավելի խոշոր սալաքար բաղկացած է երկու մասից, որի ընդհանուր երկարությունը երկու մետր է, իսկ քաշը՝ մոտ 200 կիլոգրամ»,- նշել են հնագետները։
Զանգվածային գերեզմանաքարերը թերևս նախատեսված էին միջնադարյան անգլիական հասարակությունում հարգանք վայելող երևելի հոգևորականների համար:
«Երկուսն էլ պատկերում են 13-րդ դարում լայնորեն տարածված քրիստոնեական խաչեր, և հետազոտական թիմի կարծիքով դրանք նախատեսված էին բարձրաստիճան հոգևորականների դագաղի կափարիչների կամ դամբարանների համար», - ասված է համալսարանի հայտարարության մեջ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան