Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են
Աշխարհ

Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա

Նագոյայի համալսարանի (Ճապոնիա) հետազոտողների խումբը պարզել է, որ ալդեհիդները մետաբոլիզմի կողմնակի արտդյունքն են՝ կապված վաղաժամ ծերացման հետ։

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Cell Biology ամսագրում, բացահայտում են վաղաժամ ծերացման հիվանդությունների էությունը եւ ծերացման դեմ պայքարի պոտենցիալ հնարավորությունները առողջ մարդկանց մոտ, ինչպիսին է ալդեհիդներ առաջացնող նյութերի ազդեցության վերահսկողությունը, ներառյալ ալկոհոլը, շրջակա միջավայրի աղտոտումը եւ ծուխը։

Ալդեհիդները կարող են վնաս պատճառել մարդու առողջությանը։ Բայց գիտնականների խմբի հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ այդ վնասակար ազդեցությունները տարածվում են նաեւ ծերացման վրա։

Հետազոտողները ենթադրել են, որ կապն ալդեհիդների եւ ծերացման միջեւ կարող է առկա լինել, քանի որ վաղաժամ ծերացման խախտումներ (ինչպիսին է ապլաստիկ սակավարյունությունը) ունեցող մարդկանց մոտ նկատվում է այնպիսի ֆերմենտների անբավարար ակտիվություն, ինչպիսին են ALDH2-ները, որոնք տրոհում են ալդեհիդները։

Առողջ մարդկանց մոտ ALDH2-ը նաեւ կարեւոր դեր է խաղում ալկոհոլին մեր արձագանքի հարցում։ Երբ մարդը գինի կամ գարեջուր է խմում, լյարդը ալկոհոլը փոխում է ալդեհիդների, որպեսզի այն կարողանա դուրս գալ օրգանիզմից։ ALDH2-ի ակտիվությունը կարեւոր է ալդեհիդների՝ ոչ թունավոր նյութերի վերածվելու համար։

Ալդեհիդները վնասակար միացություններ են, քանի որ ռեակցիայի մեջ են մտնում ԴՆԹ-ի եւ սպիտակուցների հետ։ Օրգանիզմում դրանք գոյացնում են ԴՆԹ-սպիտակուցային կարեր (ԴՍԿ), որոնք արգելակում են պրոլիֆերացիային եւ բջիջների աջակցմանը մասնակից կարեւոր ֆերմենտների գործունեությունը, ինչը հանգեցնում է այդ պրոցեսների խափանումների եւ պացիենտի ծերացման։

Այս հետազոտությունը նշանակություն ունի այն իմաստով, որ դուրս է գալիս գենետիկ հիվանդությունների շրջանակից, քանի որ դրա արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ԴՆԹ-ի վնասումը ալդեհիդների պատճառով կարող է դեր խաղալ առողջ մարդկանց ծերացման հարցում։ Ալդեհիդները սահմանելով որպես նյութեր, որոնք նպաստում են ծերացմանը, այս հետազոտությունը լույս է սփռում շրջակա միջավայրի եւ բջջային ծերացման գործոնների միջեւ բարդ կապի վրա։ Դա կարող է զգալի հետեւանքներ ունենալ առողջության եւ մարդու կյանքի տեւողության վրա։