ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակն ու վայրը որոշելու շուրջ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած գագաթնաժողովի արդյունքները, համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մինչեւ տարվա վերջ:
Զախարովան նշել է, որ մինչ այդ հանդիպումը համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին խորհրդատվություն կանցկացնեն: Այս պահին ռուս համանախագահն իր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանք է տանում այդ խորհրդատվությունների վայրի ու ժամանակի շուրջ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են