Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Սպորտ

Football.by-ի գլխավոր խմբագիր. Հենրիխ Մխիթարյանի գործոնը ֆավորիտ է դարձնում Հայաստանի հավաքականին

Բելառուսական Football.by կայքի նախագծի ղեկավար Տիմոֆեյ Զինովեւը ֆուտբոլի Բելառուսի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղից առաջ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է բելառուսական ֆուտբոլի խնդիրների եւ առաջիկա հանդիպման մասին: Խաղը կկայանա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 18:00-ին:

Բելառուսի հավաքականը կարծես ուժեղագույն կազմով չէ ժամանել Երեւան: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում թիմում:

Այո, հավաքականն ուժեղագույն կազմով չի ժամանել Երեւան: Շատ լեգեոնականներ մնացել են իրենց ակումբներում: Խոսքը դարպասապահ Սերգեյ Չեռնիկի («Նանսի»), պաշտպաններ Եգոր Ֆիլիպենկոյի («Մաքաբի Թել Ավիվ») եւ Միխայիլ Սիվակովի («Ամկար») մասին է: Մյուս առանցքային խաղացողներից Ստանիսլավ Դրագունը (ԲԱՏԷ), Իվան Մաեւսկին («Աստանա»), Պավել Սավիցկին («Նեման») եւ Ալեքսանդր Մարտինովիչը («Կրասնոդար») բացակայում են վնասվածքի պատճառով: Բելառուսի հավաքականի վերջին խաղերը կարելի է համարել փորձնական, քանի որ թիմ են հրավիրվում նորեկներ: Թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն շեշտը դնում է Բելառուսի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վրա:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բելառուսի թիմը խմբում գրավեց վերջին տեղը՝ զիջելով նաեւ Լյուքսեմբուրգին: Որո՞նք էին Ձեր թիմի անհաջողությունների գլխավոր պատճառները:

Այդ հարցին բարդ է տալ միանշանակ պատասխան: Կան համալիր խնդիրներ: Սակայն ինձ թվում է, որ գլխավոր պատճառը ֆուտբոլիստների խաղամակարդակն է: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես եկած սերունդը այդպես էլ չաճեց միջինից բարձր մակարդակի խաղ ցուցադրելու համար: Ավագ սերունդն էլ իր հերթին արդեն ավարտում է կարիերան եւ բարդ է նրանցից պահանջել անհավանական ինչ-որ բան:

Այս երիտասարդական հավաքականը նախորդներից ավելի թույլ է: Բելառուսում մեծ խնդիրներ կան մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլիստներ պատրաստելու եւ տաղանդներ գտնելու հարցում: Դրա մասին խոսում են նաեւ պատանեկան թիմերի մարզիչները: Պատանեկանից մեծահասակների ֆուտբոլ տեղափոխությունը կաղում է: Գուցե, աշխատելու մեթոդները այն չեն կամ մարզիչների ցածր որակավորումն է մեղավոր: Այդ հարցի շուրջ կարելի է շատ երկար քննարկել: Ես չէի խոսի միայն մեկ ընտրական փուլում անհաջողությունների մասին: Մեր գրանցած արդյունքները վաղուց լավը չեն:

Առաջիկա խաղում կա՞ ֆավորիտ, թե՞ լինելու է հավասար թիմերի պայքար:

Բելառուսի հավաքականի համար հիմա չկան թույլ մրցակիցներ: Նվազագույնը լինելու է հավասար թիմերի պայքար: Եթե մեզ արդյունք է հարկավոր, պետք է պայքարենք բոլորի դեմ: Հայաստանի եւ Վրաստանի հետ առաջիկա խաղերում ֆավորիտների չէի առանձնացնի: Քիչ կարեւոր հանգամանք չէ, որ Հայաստանի հավաքականն ունի Անգլիայի Պրեմյեր լիգայի մակարդակի ֆուտբոլիստ: Բելառուսներն այդպիսի առաջատար չունեն: Դա նույնիսկ ինչ-որ տեղ ֆավորիտ է դարձնում հայկական թիմին: Բացի այդ, դուք խաղում եք տանը:

Բելառուսի հավաքականը շարունակում է կազմավորվել նոր մարզիչի օրոք: Քիչ թե շատ ձեւավորվել է թիմի կմախքը, սակայն դեռ տեղի են ունենում փոփոխություններ, եւ գալիս են նոր խաղացողներ: Դեռ հեռու ենք դաշտում համահունչ տեսք ունենալուց: Սովորաբար մեր թիմն ընկերական խաղերում ավելի հաջող է հանդես գալիս, քան ընտրական փուլերում, սակայն կանխատեսումներ չեմ անի: Կարծում եմ՝ առաջիկա 2 խաղերում մեր թիմի գլխավոր մարզիչը կփորձարկի նորեկներին ու խաղ առանց առաջատարների:

Հայաստանի հավաքականը երկրպագուներին հիասթափեցրեց այս ընտրական փուլում: Հայաստանի առաջնության մակարդակն էլ գնալով իջնում է: Ձեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է:

Այս մրցաշրջանում մեր առաջնությունն ամենահետաքրքիրն է վերջին 10 տարում: Մինչեւ վերջին տուրը պայքար է ընթանում ինչպես չեմպիոնության, այնպես էլ ուժեղագույնների լիգայում մնալու համար: Շատ հնարավոր է, որ վերջապես ունենանք նոր չեմպիոն: Առաջնության ավարտից 2 տուր առաջ գործող չեմպիոն ԲԱՏԷ-ն երրորդ տեղում է, որում էլ կարող է մնալ: Դա կլինի մեծ սենսացիա: Ամեն դեպքում, հետաքրքիր է:

Ինչ վերաբերում է խաղամակարդակի իջնելուն, ապա ավելի շատ այո, քան՝ ոչ: Ունենք մեկ ակումբ, որը քիչ թե շատ հաջող է հանդես գալիս եվրագավաթներում եւ իր կազմում է հավաքել ուժեղագույն խաղացողներին: Սակայն այս տարի այդ թիմն էլ ամենաուժեղ մրցակիցը չէ: Բելառուսի առաջնության խաղերին ներկա են լինում 200-300 երկրպագուներ: Արդեն երկար տարիներ բելառուսական ֆուտբոլը հետաքրքրի չէ ոչ մեկի համար: Չկան բարձրակարգ լեգեոնականներ: Եվրագավաթներում մեկանգամյա ելույթին հաջորդում է անհաջողության շղթան: Բելառուսական շատ թիմերի համար որակավորման մի քանի փուլ անցնելը երազանք է: Կարծում եմ՝ այդ ամենը խոսում է խաղամակարդակի անկման մասին:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի ընթացքում ընկերական խաղեր անցկացնելու փոխարեն որոշեց դա անել վերջում: Ըստ ձեզ՝ այս խաղը ի՞նչ կտա թիմերին:

Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը, Վրաստանն ու Բելառուսը Ազգերի լիգայի նույն դիվիզիոնում են: Թիմերը հնարավորություն կունենան ուսումնասիրել իրար այդ մրցաշարից առաջ: Գուցե Հայաստանի հավաքականի մարզիչն ունի նաեւ այլ ծրագրեր: Չգիտեմ:

Բելառուս երկրպագուներ ժամանե՞լ են Երեւան:

Երկրպագուների ուղեւորության կազմակերպում չի եղել: Ոմանք կարող էին իրենց ուժերով հասնել Երեւան: Գուցե ստադիոնում կլինի 5-10 բելառուս երկրպագու:

«Տորպեդո ԲելԱԶ»-ում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը: Ինչպիսի՞ տպավորություն է նա թողնում Բելառուսի առաջնությունում:

Հովհաննիսյանը կարողացավ ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում: Բելառուսի ընթացիկ առաջնության 28 խաղերից 26-ին նա մասնակցել է եւ դարձել 2 գոլի հեղինակ: Երեւի, դա ցուցանիշ է, սակայն թիմի առաջատար նա չդարձավ: Հովհաննիսյանն արագ է, բայց տեխնիկապես այնպես պատրաստված չէ, որ առանձնանա մյուսների ֆոնին: Կարծում եմ՝ նա դեռ միջին կարգի խաղացող է Բելառուսի եւ Հայաստանի մակարդակի առաջնություններում:

Բելառուսի առաջնությունում հանդես եկած մյուս հայ ֆուտբոլիստներից ո՞վ է աչքի ընկել հիշարժան ելույթներով:

Չեմ ասի, որ որեւէ մեկն աչքի է ընկել հիշվող խաղով: Հայ ֆուտբոլիստները խաղացել են բելառուսական ակումբներում, սակայն թիմում առաջատար չեն դարձել: Բացի այդ, այնքան էլ երկար չեն խաղացել, շատերը՝ մեկ մրցաշրջանից ոչ ավելի: Երեւի, ամենահիշվողը Համլետ Մխիթարայնն էր, որը հանդես էր գալիս ՄՏԶ-ՌԻՊՕ ակումբում: 2004-2006-ը նա անցկացրեց 43 հանդիպում, խփեց 10 գոլ՝ դառնալով Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր եւ երկրի գավաթակիր: Իհարկե, հիմա այդ ակումբն այլեւս չկա: ԲԱՏԷ-ի կազմում հիշում եմ Հովհաննես Գոհարյանին ու Զավեն Բադոյանին, սակայն առանձնահատուկ ոչինչ չեմ ասի: Նրանք քիչ էին խաղում: