Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել
Ըստ Science of the Total Environment ամսագրում հրապարակված հետազոտության՝ բնահողի պատմական նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել, ինչը կարող է փոխել հնագիտական մնացորդների պահպանության եղանակը:
Միացյալ Թագավորության Յորքի համալսարանի հետազոտողների ղեկավարած խումբը հայտարարել է, որ գիտնականները գետնի տակ՝ ավելի քան յոթ մետր խորությամբ հայտնաբերել են միկրոպլաստիկներ, որոնք թվագրվում են մեր թվարկության առաջին կամ երկրորդ դարերի և պեղվել են 1980-ականներին:
Ընդհանուր առմամբ, ժամանակակից և արխիվային հողի նմուշներում հայտնաբերվել է 16 տարբեր տեսակի միկրոպլաստիկ պոլիմեր:
Միկրոպլաստիկն ամենաշատը հինգ միլիմետրանոց պլաստիկի փոքր կտոր է՝ մոտավորապես մեկ քնջութի հատիկի չափսի, որը ձևավորվում է, երբ ավելի մեծ պլաստմասսաները քիմիական ռեակցիայի կամ ֆիզիկական մաշվածության հետևանքով քայքայվում են՝ վերածվելով ավելի փոքր մասնիկների:
Հակառակ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա միկրոպլաստմասսաների ազդեցության վերաբերյալ մտահոգությունների՝ այս վերջին հետազոտությունը միաժամանակ ենթադրում է, որ դրանց հայտնաբերումը հնագիտության ամբողջ բնագավառում կարող է հանգեցնել արմատական փոփոխությունների:
Թեև վերջին տարիներին հնագիտական մնացորդների պահպանումը նախընտրելի մոտեցում է եղել, չի բացառվում, որ նոր գտածոները կփոփոխեն մոտեցումները, քանի որ միկրոպլաստիկ աղտոտումը կարող է վտանգել մնացորդների գիտական արժեքը:
«Միկրոպլաստիկի առկայությունը կարող է և կփոխի հողի քիմիան՝ պոտենցիալ կերպով ներմուծելով օրգանական նյութերի քայքայմանը հանգեցնող տարրեր: Եթե դա հաստատվի, տեղում հնագիտական գտածոների պահպանումը կարող է այլևս արդյունավետ չլինել», - եզրակացրել են գիտնականները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է