Մրգերի մեջ հայտնաբերվել են սնկեր, որոնք կանդիդոզ են առաջացնում
Գիտնականներն ուսումնասիրել են պտուղների 26 տեսակներ 21 երկրներից եւ դրանց մեկ քառորդի մեջ հայտնաբերել Candida սնկեր, որոնք մարդու մոտ առաջացնում են հիվանդություններ, դրանք միավորվում են «կանդիդոզ» ընդհանուր անվան տակ։ Այդ վարակները հաճախ առաջանում են ավելի լուրջ հիվանդություններից թուլացած օրգանիզմում։ Անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում դրանք կարող են հանգեցնել մահացու ելքի։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են World Journal of Microbiology and Biotechnology ամսագրում։ Այս մասին տեղեկացրել է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերվել է 14 պոտենցիալ պաթոգեն շտամ, որոնք հետո գնահատել են այն հակաբիոտիկների հանդեպ կայունությամբ, որոնք բժշկության մեջ օգտագործվում են կանդիդոզների բուժման համար։ Գոնե դրանցից մեկի հանդեպ կայունություն է հայտնաբերվել հետազոտված շտամների 26,4 տոկոսի դեպքում։ Երկու շտամ կայուն է եղել թեստավորված բոլոր հակաբիոտիկների հանդեպ, այսինքն՝ այսպես կոչված մուլտի կայուն են»,- նշվել է հաղորդագրությունում։
«Առողջ մարդիկ, որոնք նորմալ իմունիտետ ունեն, չեն հիվանդանում կանդիդոզով, եւ այսօրվա դրությամբ սա գլխավոր լավ նորությունն է։ Սակայն խնդիրն այն է, որ ոչ ոք չի երաշխավորում, որ պաթոգեն սնկերը որեւէ պատահական մուտացիայի օգնությամբ ժամանակի ընթացքում իրենց պաթոգենությունը չեն ավելացնի եւ վտանգավոր չեն դառնա մեծ թվով մարդկանց համար։ Հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածման արագությունը հաշվի առնելով՝ դա կարող է դառնալ շատ լուրջ խնդիր»,- ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ ՄՊՀ ընդերքի ուսումնասիրման ֆակուլտետի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Կաչալկինը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է, մասնավորապես, ռացիոնալ մոտեցում հակաբիոտիկների օգտագործման հարցում՝ կանդիդոզների բուժման համար։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է