Գիտնականները Մարսի վրա բավականաչափ սառույց են հայտնաբերել մոլորակը ջրով ծածկելու համար
Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express ուղեծրային սարքից ստացված նոր տվյալները վկայում են, որ Մեդուզայի իջվածք կոչվող (MFF) զանգվածային հանքավայրը պարունակում է բավականաչափ ջրային սառույց, որպեսզի ծածկի ամբողջ մոլորակը հինգից մինչև 8,8 ֆուտ խորությամբ, եթե այն ինչ-որ կերպ հալվի:
Նախկինում գիտնականները կարծում էին, որ դեռևս կա հավանականություն, որ նստվածքը հիմնականում բաղկացած է հրաբխային մոխրից: Բայց հաշվի առնելով վերջին բացահայտումները, շատ ավելի հավանական է, որ այն կազմված է ջրային սառույցից, հատկապես հաշվի առնելով նրա աշխարհագրական առանձնահատկությունները, որոնք նման են մոլորակի բևեռային սառցե գլխարկների վրա հայտնաբերվածներին:
«Չոր նյութը, ինչ էլ որ լինի, ուղղակի չի համապատասխանում, - ասում է Սմիթսոնի ինստիտոիտի ավագ գիտաշխատող Թոմ Ուոթերսը՝ Geophysical Research Letters ամսագրում հրապարակված նոր աշխատության գլխավոր հեղինակը:- Մենք պարզապես չենք կարող մտածել այլ նյութի մասին, բացի ջրային սառույցից, որը համապատասխանում է էլեկտրական հատկություններին և ունի բազմաշերտություն, որը մենք հայտնաբերում ենք»:
Սա հատկապես հետաքրքիր նոր հայտնագործություն է, քանի որ այն Մարսի հասարակածի մոտ հայտնաբերված ջրային սառույցի ամենախոշոր հանքավայրն է, ինչը այն դարձնում է հետաքրքիր վայր ապագա հետազոտողների այցելությունների համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է