Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով Վարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը
Աշխարհ

10 տեխնոլոգիա, որոնք մարդկանց կյանքում բեկումնային փոփոխություն կմտցնեն 2024-ին

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MIT Technology Review ամսագրի խմբագիրները կազմել են 10 ամենակարևոր տեխնոլոգիաների ցանկը, որոնք ամենաշատը կազդեն մարդանց կյանքի և գործունեության վրա 2024-ին:

Արհեստական ​բանականություն
Առաջին տեղն զբաղեցրել է արհեստական ​ բանականությունը (ԱԲ)։ Միլիարդավոր մարդիկ արդեն ծանոթացել են ChatGPT-ին և լեզվական այլ խոշոր մոդելներին, ինչպես նաև մասնագիտացված տասնյակ նեյրոցանցերին: Ընդամենը մեկ տարում դրանք փոխեցին աշխարհը՝ հագեցնելով տեղեկատվական տարածքը ակնարկների, տեքստեր գրելու, նկարելու և տեսանյութեր ստեղծելու խելացի օգնականներով: Կասկածից վեր է, որ ԱԲ-ի և ԱԲ-ի վրա հիմնված արտադրանքի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այդ արտադրատեսակների զարգացումը, արագորեն կշարունակվի ողջ 2024-ի ընթացքում:

Արևային էներգիա
MIT-ի մասնագետները երկրորդ տեղը հատկացրել են գերարդյունավետ արևային էներգիային, որն արդեն ամուր հաստատված է Երկրի վրա և որոշ տարածաշրջաններում նույնիսկ մարտահրավեր է նետել հանածո էներգիայի աղբյուրներին, օրինակ՝ գերազանցելով Չինաստանի էներգիայի մատակարարման 50%-ը: Իհարկե, դեռ հնարավոր է էլ ավելի բարձրացնել արևային էներգիայի կիրառության արդյունավետությունը․ այսօր արևային ֆոտոբջիջներն աշխատում են մոտ 20% արդյունավետությամբ: MIT-ում կարծում են, որ 2024-ին պերովսկիտով ֆոտոբջիջները լայն տարածում կստանան և կապահովեն առևտրային արևային վահանակների արդյունավետությունը։ 

Apple Vision Pro
Փորձագետները 2024-ին հնարավոր բեկումնային իրերի ցանկում երրորդ տեղը շնորհել են Apple Vision Pro սարքին։ Այն արժե 3500 դոլար, իսկ մատակարարումները կսկսվեն փետրվարի 2-ից։ Սա խառը իրականության սարքերը շուկա մտցնելու Apple-ի առաջին փորձը չէ, և այս պահին դժվար է ասել՝ կհաջողի այն, թե ոչ: Իհարկե, ընկերությունը շատ խոստումներ է տվել, այնուամենայնիվ, առանց ծրագրային ապահովման լայն աջակցության և մեծ քանակի օգտակար և արժեքավոր հավելվածների, այս սարքը քիչ արժեք կունենա, և ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց:

Ճարպակալման դեմ դեղամիջոցներ
Չորրորդ տեղում հայտնված մշակումները խոստանում են որոշիչ ազդեցություն ունենալ հասարակության լայն շերտերի առողջության վրա։ Սրանք դեղամիջոցներ են ճարպակալման դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գիրության համաշխարհային աճը համաճարակ է անվանել։ Նոր դեղամիջոցները, ինչպիսիք են Mounjaro-ն և Wegovy-ն, արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը այս խնդրի դեմ պայքարի հարցում։ Ավելին, դրանք ունեն խոստումնալից հավելյալ ազդեցություններ. կան ապացույցներ, որ այդ դեղամիջոցները կարող են պաշտպանել նույնիսկ սրտի կաթվածից և ինսուլտից։

Երկրաջերմային էներգիա
Հինգերորդ տեղում են երկրաջերմային էներգիայի օգտագործման նորագույն տեխնոլոգիաները։ Երկրի ներսից եկող ջերմությունն օգտագործվել է տասնամյակներ շարունակ, սակայն բոլոր մեթոդներն ու գործիքները այս հնարավորություններից օգտվելու առաջին փորձերն են միայն։ Հասկանալի է, որ հորատման և խողովակների տեղադրման ավելի բարդ տեխնիկան կօգնի ջերմություն և էներգիա ստանալ նույնիսկ այնտեղ, որտեղ նախկինում դա անհնար էր համարվում:

Միկրոչիպեր
Միկրոչիպերը, որոնցով հավաքվում են մեծ չիպերն ու պրոցեսորները, նույնպես հայտնվել են նոր տարվա ամենահայտնի տեխնոլոգիաների ցանկում: Մոտ ապագայում միկրոչիպերը գնալով ավելի հզոր և բարդ լուծումներ ստեղծելու միակ միջոցն են:

Գեների խմբագրման դեղամիջոցներ
Յոթերորդ բեկումնային մշակումը գեների խմբագրման վրա հիմնված «դեղամիջոցի» ստեղծումն է: 2023-ի վերջում առաջին անգամ նման դեղամիջոց հաստատում է ստացել, որպեսզի կիրառվի մարդկանց շրջանում։ Այսպիսի բեկում կատարվել է Vertex ընկերությունը, որը հավանություն է ստացել օգտագործելու իր «գենետիկական մկրատը» մանգաղաբջջային սակավարյունությունը և փոխներարկումից կախում ունեցող թալասեմիայի բետա տարբերակի բուժման համար: Սրան կհետևեն այլ փորձեր, քանի որ տեխնոլոգիան ապացուցել է իր աշխատանքն ու արդյունավետությունը։

Գերհամակարգիչների շարունակական մասշտաբավորում
Գերհամակարգիչների շարունակական մասշտաբավորումը նույնպես բեկումնային տեխնոլոգիաների ցանկում է: Սա իրականում խնդիր է։ Ժամանակակից համակարգերն այնքան շատ էներգիա են սպառում և այնքան բարդ է դրանք կառավարելը, որ կատարողականի հետագա մասշտաբավորումը բոլոր իմաստներով բավական բարդ խնդիր է: Սակայն մարդկությունը հաղթահարել է այս խնդիրը․ սուպերհամակարգիչներն արդեն գերազանցել են մեկ էքսաֆլոպսի շեմը և գնում են դեպի ապագա, որտեղ կլիմայի, միջուկային ռեակցիաների և այլնի մոդելավորումները կարող են կատարվել ավելի արագ և ծախսարդյունավետ:

Ջերմային պոմպեր
Ջերմային պոմպերը ճանաչվել են որպես իններորդ ամենակարևոր տեխնոլոգիան, որը կօգնի մարդկանց իրենց կենցաղը կազմակերպել հարմարավետ՝ առանց շրջակա միջավայրն աղտոտելու։ Սրանք գրեթե օդորակիչներ են, բայց աշխատում են մի փոքր այլ սկզբունքով: Էլեկտրական էներգիա օգտագործելով՝ ջերմային պոմպերը կարող են ջեռուցել սենյակները նվազագույն էներգիայի սպառմամբ, նույնիսկ սաստիկ սառնամանիքների դեպքում: Ջերմային պոմպերի վաճառքն սկսել է աճել ողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ գերազանցել են գազային վառարաններին։ Հետաքրքիր է, որ անցյալ տարվանից Գերմանիայում ցանկացած նոր տուն օրենքով պետք է ջեռուցվի էլեկտրական ջերմային պոմպով:

X-ի շատ մրցակիցներ
MIT-ի փորձագետները 2024-ին մարդկանց կյանքի վրա ազդող տասներորդ կարևոր գործոնը համարում են X սոցցանցի (նախկինում՝ Twitter) համար շատ մրցակիցների հավանական ի հայտ գալը։ Փորձագետների կարծիքով՝ Իլոն Մասկը, որը գնել է այս սոցցանցը, իրեն դրսևորել է որպես բռնակալ և անպատասխանատու առաջնորդ, ինչը վախեցրել է օգտատերերին և գովազդատուներին։ Հետևաբար, սոցցանցերի աշխարհում այս ցանցի կենտրոնական տեղը փաստացի ոչնչացվել է, և դրա պոտենցիալ «սպանողներից» շատերը պատրաստ են զբաղեցնել այդ տեղը, օրինակ, արդեն գործարկված Bluesky և Threads ցանցերը։