Ստամբուլում պատմության մեջ առաջին անգամ արտագաղթը գերազանցել է ներգաղթին
Օսմանյան կայսրության մայրաքաղաք և Թուրքիայի տնտեսական, մշակութային ու կրթական կենտրոն համարվող Ստամբուլը պատմության մեջ առաջին անգամ բնակչության ներգաղթի ցուցանիշը գերազանցող արտագաղթ է ունեցել, գրում է թուրքական İleri Haber գործակալությունը:
Ինչպես փաստում են Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալները՝ առաջին անգամ Թուրքիայի ամենախոշոր քաղաքից արտագաղթի ցուցանիշը գերազանցել է ներգաղթի ցուցանիշին:
Այսպես՝ 2015-2016թթ.Ստամբուլ է ներգաղթել 369.582 մարդ, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում Ստամբուլը լքածների թիվը կազմել է 440.889:
Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2015-2016թթ. ընկած ժամանակահատվածում Ստամբուլից արտագաղթել է 71.307 քաղաքացի: Սա 50.543-ով ավելի է, քան դրա նախորդ տարում գրանցված արտագաղթի ցուցանիշը:
3.5 տոկոս արտագաղթի ցուցանիշ ունեցող Ստամբուլն այս անգամ գրանցել է 4.8 տոկոս արտագաղթ:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Ստամբուլն ունի 15 մլն բնակչություն, որոշ փորձագետներ նշում են 18 և անգամ 20 մլն-ի հասնող թվեր: 1914թ. Ստամբուլի բնակչությունը կազմել է շուրջ 900 000 մարդ, 1927թ. նոր մարդահամարի տվայլներով՝ այն իջել էր մինչև 680 000, իսկ 1950-ականներին՝ հասել միլիոնի:
2000թ. Ստամբուլի բնակչությունը հասել էր 8.803.468-ի, իսկ 2010թ. անցել 13 մլն-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա