Ադրբեջանական փողերով սնված թիմը խայտառակ եղավ Ադրբեջանի չեմպիոնի հետ խաղերում
Տեղի ունեցան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի առաջին ութ հանդիպումները:
A խումբ
Բազել 1 - 2 ԲԿՄԱ Մոսկվա
Մանչեսթեր Յունայթեդ 2 - 0 Բենֆիկա
Հենրիխ Մխիթարյանի թիմն արդեն իսկ ապահովել է հաջորդ փուլում խաղալու իրավունքը՝ բոլոր չորս խաղերում հաղթանակներ տանելով:
Հաջորդ երկու տուրերում երկրորդ տեղի համար կպայքարեն Բազելը եւ ԲԿՄԱ-ն, որոնք վաստակել են վեցական միավոր:
B խումբ
Սելթիկ 1 - 2 Բավարիա
ՊՍԺ 5 - 0 Անդերլեխտ
1 ՊՍԺ 4 12
2 Բավարիա 4 9
3 Սելթիկ 4 3
4 Անդերլեխտ 4 0
Ինչպես ասում են, այստեղ արդեն ամեն ինչ պարզ է: Եվրոպայի լիգայի ուղեգրի համար կփայքարեն Սելթիկն ու Անդերլեխտը, իսկ ՊՍԺ-ն եւ Բավարիան կարող են պատրաստվել հաջորդ փուլին եւ կենտրոնանալ ազգային առաջնությունների վրա:
C խումբ
Ատլետիկո Մադրիդ 1 - 1 Ղարաբաղ
Ռոմա 3 - 0 Չելսի
Մադրիդի Ատլետիկոն, որը երկար տարիներ սնվում էր ադրբեջանական փողերով, հերթական անգամ խայտառակ եղավ, կրկին ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի չեմպիոնի հետ: Այժմ այս թիմի հաջորդ փուլ դուրս գալը ֆանտաստիկայի ոլորտից է, իսկ Ռոման եւ Չելսին կվիճարկեն առաջին տեղի հարցը: Այժմ Ռոման ունի ութ, Չելսին՝ յոթ, իսկ Ատլետիկոն՝ երեք միավոր:
D խումբ
Օլիմպիակոս 0 - 0 Բարսելոնա
Սպորտինգ 1 - 1 Յուվենտուս
Խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Բարսելոնան ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը, իսկ Յուվենտուսը, որը երեք միավոր ավելի ունի Սպորտինգից, դեռ պետք է մի փոքր չարչարվի եւ լիակատար հանգստության համար Բարսելոնայի եւ Օլիմպիակոսի հետ առաջիկա խաղերում պետք է վաստակի գոնե չորս միավոր:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի