Ֆրանսիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտության լուծումը միջնորդների ձեռքում չէ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայում՝ երկխոսության վերականգնման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ միջնորդները վստահ են. հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս կապակցությամբ դեսպանը նշել է, որ զոհեր են եղել ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ, եւ այս իրավիճակը չի կարող բավարար համարվել:
Ըստ դեսպանի՝ ավելի վաղ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ձեռք բերված համաձայնությունները պարտադիր պետք է իրականացվեն: «Բայց այս համատեքստում կարեւոր է հասկանալ, որ լուծումը միջնորդների ձեռքում չէ: Այն պայմանավորված է կողմերի քաղաքական կամքով»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել հանդիպման մասնակիցներին, ինչպես ավելի վաղ հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ամեն դեպքում՝ ես պնդում եմ, որ հակամարտության լուծումը պետք է գտնել բանակցությունների ճանապարհով: 20-րդ դարում հակամարտությունների օրինակներ կան, որոնք լուծվել են խաղաղ բանակցություններով»,- նշեց դեսպանը:
Պատասխանելով հարցին, որ միջնորդները հավասարության նշան են դնում միջնորդների միջեւ, դեսպանը նշեց. «Վերընթերցեք Մինսկի խմբի մեկ-մեկուկես տարվա հայտարարությունները: Հստակ ուղերձներ կտեսնեք»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել