Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի

Թրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքը
Հայաստան

ԱԱԾ-ն նախագիծ է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլատվություն տրամադրելու կարգը սահմանելու և կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N545 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով նախատեսվում է կառավարության որոշմամբ սահմանել օտար­­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պա­րունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլատվություն տրամադրելու կարգը․

1. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ունենալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն՝ աշխա­տան­քային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմա­նա­վոր­ված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող պետական կամ տեղական ինք­նա­կա­ռա­վարման մարմինների, կազ­մակերպությունների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ղեկավարները համապատասխան մարմնում աշխա­տան­քային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտա­կան աշխատանք կատարելու անհրա­ժեշ­տությամբ պայ­մա­­նա­վոր­ված օտար­երկրացուն պետական գաղտնիք պարունակող տե­ղե­կություններին առնչվե­լու թույլտվություն տրամադրելու նպատակով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 20-րդ հոդ­վածի 2-րդ և 3-րդ մասերին հա­­­մապատասխան ստու­գո­ղա­կան միջոցառումներ անցկացնելու համար՝ ազգային անվտան­­­գության հարցերով լիա­զոր­ված պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնում են Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։

3. Լիազոր մարմինը, սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու պահից առավելագույնը 3 ամսվա ընթացքում օտարերկրացու նկատմամբ անցկացնում է ստուգողական միջոցառումներ։

4. Լիազոր մարմինը օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկու­թյուն­նե­րին առնչվելու թույլտվություն տրամադրելը մերժելու վերաբերյալ եզրակացու­թյունը կայացնում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 21-րդ հոդ­վածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

5. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է Կառավարության որոշմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից վարչապետի աշխատակազմ ներ­կայացված՝ օտար­երկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյուն տրամադրելու վերաբերյալ առաջարկության հիման վրա:

6. Առաջարկությունը վարչապետի աշխատակազմ է ներկայացվում բացառապես սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքում լիազոր մարմնի կողմից դրական եզրակացությունը տրամադրվելու դեպքում:

7. Առաջարկություն կարող է ներկայացվել այն օտարերկրացու վերաբերյալ, որն օրենսդրու­թյամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատում կամ ծառայում է կամ կատարում է գի­­տական աշխատանք, և պետական գաղտնիք պարունակող տեղե­կու­թյուններին առնչվելու թույլտվու­թյան տրամադրումը պայմանավորված է աշխա­տան­քային կամ ծա­ռայո­ղա­կան կամ գի­տա­կան աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ:

8. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող պետական մարմիններն առաջարկությունը ներկայացնում են անմիջապես վարչապետի աշխատակազմ, տեղական ինք­նա­կառավարման մարմինները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի լիազոր մարմին, իսկ կազմակեր­պությունները և իրավաբանական ան­ձինք՝ պետական և տեղական ինքնակառավարման այն մարմին, որի գործԱունեության ոլորտում գոր­ծում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը: Կա­ռավարության համապատասխան անդամներն ու պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնց գործունեության ոլորտում գոր­ծում կամ որի հետ կնքված պայմանագրով գործունեություն է ծավալում տվյալ կազմակերպությունը կամ իրավաբանական անձը, առաջարկությունը ներկայացնում են վարչա­պե­տի աշխատակազմ։

9. Առաջարկությանը կցվում է նաև՝

1 հիմնավորում՝ նշելով օտարերկրացուն տրամադրվելիք պետական գաղտնիք պարունա­կող տեղեկու­թյուն­նե­րի անհրաժեշտ ծավալը,

2) օտարերկրացու նկատմամբ անցկացված ստու­գո­ղական միջոցառումների արդ­յունք­ում լիազոր մարմնի կողմից տրամադրված դրական եզրա­կացությունը,

3) օտարերկրացուն պետա­կան գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվության տրամադրման վերա­բեր­յալ Կառավարության որոշման նախագիծը,

4․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող, դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող համապատասխան մարմնին հասցեագրած օտարերկրացու դիմումը՝ պե­տա­կան գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյան տրա­մադրման վե­րա­բերյալ, ինչպես նաև կենսագրական բնույթի ամփոփ տեղեկություններ,

5․ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօ­րի­նող կամ դրանց օգտագործ­մամբ աշխա­տանք­ներ կատարող համապատասխան մարմնի հետ օտարերկրացու՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայ­մանագրի և աշխատանքի ընդունման հրամանի կամ ծա­ռայության ընդունման հրամանի կամ գիտական աշխատանքի կատարման վերաբերյալ կնքված պայմանագրի պատճենները։

10. Օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունման դեպքում, օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը ձևակերպվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

11. Օտարերկրացու՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը դադարեցվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

12. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունե­ցող օտարերկրացիների վրա տարածվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջ­ների պահպանման պարտականությունները և դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվու­թյու­նը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d65a045929eefa1fca9f5741cdd7b3e6

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»