Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի

Ամերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանություն
Հայաստան

Ընդդիմության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ չի միանալու «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երեւանի ավագանու առաջին նիստը բոյկետելու նախաձեռնությանը։ Ղուկասյանը, անդրադառնալով Հայկ Մարությանի հայտարարությանը, շեշտել է, որ երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար բռնի տեղահանված լցվել է Հայաստան եւ յուրաքանչյուր գումար կարեւոր է։

«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել եւ հեռացնել, բայց երբ ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչեւ ամսի 10-ը»,- ասել է նա:

NEWS.am-ին «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը փոխանցեց, որ իրենց դիրքորոշումը վաղուց ներկայացվել եւ ավելացնելու բան չկա։ Համաձայն այդ հայտարարության՝ «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երեւանի ավագանու առաջին նիստին։

Վարդան Ղուկասյանի հայտարարությանն անդրադարձել է նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ Ղուկասյանի կուսակցությունը այս իրավիճակում, ըստ էության, նպաստում է ՔՊ թեկնածուի՝ քաղաքապետ դառնալուն։

«Կներեք, իհարկե, երկրի ու արցախահայերի համար էս դժվարին վիճակում Երեւանի ընտրությունների մասին խոսելու համար, բայց սա իսկապես կարեւոր է։

Եթե չեք նկատել, երեկվա իր լայվով Վարդան Ղուկասյանը (Դոգ) վերջ դրեց ավագանու նոր ընտրությունների հետ կապված ինտրիգին։ Ընդդիմադիր խոսույթով ավագանում մանդատներ ստացած Ղուկասյանի կուսակցութնունը այս իրավիճակում ըստ էության նպաստում է ՔՊ թեկնածուի քաղաքապետ դառնալուն։ Պարզ ասած՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Դոգը Ավինյան Տիգրանին դարձնում է քաղաքապետ։ Նույն կերպ, Հանրապետություն կուսակցությունը, թեեւ խորիմաստ լռություն է պահպանում, բայց այլ ցուցիչներից հստակ է, որ իրենք էլ են աջակցելու ՔՊ-ին։ Եթե էդպես չլինի, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Ինչեւէ։

Ուզում եմ այսպիսով շնորհավորել ՔՊ համակիրներին, որոնք իրենց արժանի կոնֆիգուրացիայով (ՔՊ, Հանրապետություն, Հանրային ձայն) «փառահեղ» հաղթանակ տարան Երեւանի ընտրություններում։

Ուզում եմ նաեւ շնորհավորել Հանրապետություն եւ Հանրային ձայն կուսակցություններին ընտրած մեր քաղաքացիներին։ Արձանագրենք, սիրելիներս, որ դուք ընտրել եք ՔՊ-ին ու Ավինյան Տիգրանին։ Լավ եք արել, ձեր իրավունքն է, բայց սա հստակ արձանագրենք, որ պատրանքներ չմնա։

Էստեղ մենակ մի բան է անհստակ մնում. Վարդան Ղուկասյանը ընտրությունների արդյունքը հայտնի դառնալուց հետո երկու շաբաթ շարունակ իր լայվերի ժամանակ անընդհատ Հայկ Մարությանից պաշտոններ էր պահանջում՝ քաղաքապետի ընտրության ժամանակ նրան աջակցելու դիմաց։ Հիմա, երբ փաստացի Ավինյանին է աջակցում, հետաքրքիր է, ի՞նչ է ստացել դրա դիմաց։ Ստացե՞լ է, թե դեռ պետք է ստանա։ Քաղաքակա՞ն կապիտալ է ստացել, դրամակա՞ն, թե՞ այլ։ Խնդրում եմ, ուշադրություն դարձնել. հարցս շատ տրամաբանական է։ Մարդը երկու շաբաթ իր աջակցության դիմաց մե՛կ վարչության պետի, մե՛կ թաղապետի, մեկ դպրոցի ու մանկապարտեզի տնօրենի պաշտոն էր պահանջում, ասում էր՝ հենց էնպես չի աջակցելու։ Հիմա ՀՀ քաղաքացիները պետք ա՞ իմանան, թե ոչ՝ ինչ է պահանջել ու ինչ է ստացել Դոգը ՔՊ-ից ու Ավինյան Տիգրանինց իր աջակցության դիմաց։

Ընդ որում, էս հարցը ոչ միայն ու ոչ այնքան Ղուկասյանին է ուղղված, որքան ՔՊ-ին։ Հուսով եմ, պատասխանը կստանանք

Որովհետեւ մենք ժողովրդավարության մադըֆադը բաստիոն ենք»,- մասնավորապես գրել է Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոյկոտելու են ավագանու առաջին նիստը նոր ընտրությունների գնալու համար, եւ «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել էր նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:

«Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար: