Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով Շիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ) Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել

Ադրբեջանը մարտահրավեր է նետում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին. Արարատ Միրզոյան

Այսօր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատանդ է պահում 120 հազար մարդու, Ադրբեջանը մարտահրավեր է նետում առաջին հերթին Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է քաղաքական կամք դրսևորել և իրական քայլեր ձեռնարկել՝ փոխելու Ադրբեջանի ռազմատենչ, անմարդկային, ապակառուցողական պահվածքը։


«Մենք շարունակում ենք հայտարարել, որ Բաքվի գործողությունները հիմնված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բաց քաղաքականության վրա։

Ես գործընկերոջս ասացի, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում և թիրախավորում է հայկական դիրքերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտարարել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունը։

Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, ներառյալ՝ հայ ռազմագերիներին, իր կողմից կալանավորված խաղաղ բնակիչներին վերադարձնելու պարտավորությունը և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ջանքերը։

Հայաստանը հավատարիմ է բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելուն»,- հավելեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ Բելգիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման արդյունքում և շարունակվում է ավելի քան 8 ամիս։

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում անդառնալի հետեւանքները։ Անդրադարձանք Բելգիայի և ԵՄ այլ երկրների, ինչպես նաև միջազգային գործընկերների հասցեական գնահատականներին։ Չնայած դրան, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը»,- հավելել է արտգործնախարարը։

Բացի այդ, նրա խոսքով, հանդիպմանը նշվել է երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին։

Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Միրզոյանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը, որը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններին։

«Մենք կարևորել ենք համագործակցությունը նաև խորհրդարանական մակարդակում՝ հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունը մեզ համար կարևոր հարցերի շուրջ։

Քննարկեցինք նաև համագործակցությունը միջազգային մակարդակով, Հայաստան-ԵՄ մակարդակով։ Այստեղ շահերի շրջանակը նույնպես բավականին լայն է՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունից մինչև տնտեսական զարգացում, ինչպես նաև անվտանգության հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը»,- ընդգծել է արտգործնախարարը։

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Բելգիային այս առաքելությանը մասնակցելու համար։