Յոթ միֆ և իրականություն ռինոպլաստիկայի մասին
«Frau Klinik» պլաստիկ վիրաբուժության և կոսմետոլոգիայի կլինիկայի առաջատար պլաստիկ վիրաբույժ Գլեբ Թումակովը Thevoicemag.ru-ին պատմել է ռինոպլաստիկայի մասին ձևավորված առասպելների մասին, նշել, թե որքանով են դրանք մոտ ճշմարտությանը։
Քթի ձևը փոխելու համար վիրաբույժը նախ պետք է կոտրի այն
Ճիշտ է։ Պլաստիկ վիրաբույժը կարող է փոխել քթի ձևը։ Սա ընթացակարգ է, որի ընթացքում ոսկորներում կատարվում են հատուկ անցքեր: Դրանք թույլ են տալիս ոսկորները ծալել այն հերթականությամբ, որը քթին կտա ցանկալի ձևը։ Պետք չէ վախենալ դրանից:
Դեֆորմացիան խնամքով իրականացվում է վիրաբույժի հսկողության ներքո:
Վիրահատությունից հետո քթի շնչառությունն անհետանում է
Շատ դեպքերում առաջին 2-3 օրվա ընթացքում քթով շնչելը դժվար է դառնում, ուստի ստիպված են շնչել բերանով։ Հետո, երբ հեռացնում են տամպոնները, քթի շնչառությունը վերականգնվում է:
Վերականգնման ժամանակահատվածում քիթը փխրուն է և կարող է տեղաշարժվել
Ճիշտ է։ Վիրահատությունից հետո առաջին ամսվա ընթացքում քիթը փխրուն է և շարժական։ Դա պայմանավորված է սպիացման գործընթացով: Կոտրվածքի տեղում նոր շարակցական հյուսվածքը ձևավորվում է մեկուկես-երկու ամսվա ընթացքում:
Քիթը փոխվում է
վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում Ճիշտ է։ Քթի ձևը ֆիքսվում է մեկ տարվա ընթացքում։ Փոփոխությունների մեծ մասը տեղի է ունենում երրորդ և վեցերորդ ամիսների ընթացքում:
Ռինոպլաստիկայից հետո բոլոր հիվանդներն ունեն նույն քիթը
Սա միֆ է, բայց հաճախ վիրաբույժի ձեռագիրն իսկապես երևում է։ Յուրաքանչյուր մասնագետ ունի գեղագիտական նախասիրություններ, իր տեխնիկան։ Հետևաբար, մեկ վիրաբույժի մոտ վիրահատվածների քթերը կարող են նման լինել իրար։
Ռինոպլաստիկայից հետո հիվանդները ուժեղ ցավ են զգում
Միֆ է։ Ուժեղ ցավ կարող է առաջանալ, երբ օգտագործվում են մեթոդներ, որոնք ես ոչ կոռեկտ եմ համարում: Բայց կան նաև այլ մեթոդներ, որոնք օգտագործելու դեպքում քիթը ընդհանրապես չի ցավում։
Ռինոպլաստիկայից հետո արտաքինը փոխվում է, և դա գրավում է շրջապատի աչքը
Ճիշտ է։ Իհարկե, արտաքինը փոխվում է։ Ի վերջո, մարդը գալիս է հենց դրա համար: Փոփոխությունները միշտ նկատելի են՝ դեմքն ավելի գեղեցիկ է դառնում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...