Փաշինյանի կառավարությունը հերթական վարկը կվերցնի. Այս անգամ 12 միլիոն եվրո
Կառավարության հուլիսի 20-ի նիստի ժամանակ դրական եզրակացություն տրվեց նոր վարկային համաձայնագրի կնքմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև նախատեսվում է ստորագրել 2022թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:
Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12.000.000 (տասներկու միլիոն) եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին։
Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարի օգտագործումը և այն պայմանները, որոնցով այդ գումարը տրամադրվում է, սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ-KfW) և վարկեր ընդունողների միջև կնքվող պայմանագրերով, որոնք ենթարկվում են ԳԴՀ օրենսդրությանը։ Եթե նշված պայմանագրերը չեն կնքվում հատկացման հաջորդող հինգ տարիների ընթացքում, ապա 1-ին հոդվածով նշված գումարի հատկացումն անփոխարինաբար չեղարկվում է։ Այդ գումարի համար սահմանված ժամկետն ավարտվում է 2027թ․ հոկտեմբերի 13-ին։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծի 1-ին հոդվածում և 2-րդ հոդվածում նշված պայմանագրերի կնքման և իրականացման հետ։
Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...