Խմբակային հայց` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գլխավոր տնօրենի դեմ
Հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան՝ Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ, Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գլխավոր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:
Թաթոյան հիմնադրամի փոխանցմամբ՝ գանգատն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը:
Գործը կոչվում է «Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի» և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է, ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:
Հիմնադրամը բարձր է գնահատում Քերքոնյան Դաջանի ընկերության և դրա փաստաբանների ու խորհրդականների` Գառնիկ Քերքոնեանի, Էլիզաբեթ Ալ-Դաջանիի, Անի Նազարյանի, Լաուրա Սեֆերյանի, Կարօ Ղազարեանի և Արման Թաթոյանի աշխատանքը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...