Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել

Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Ա՛յ ԲԴԽ անդամներ,հավատարմորեն ծառայելով նրան, մասնակից եք այդ ամենին. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ankakh.com-ում հոդված է գրել՝ անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշմանը:

«Այսպիսով, Բարձրագույն Դատական Խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցը դադարեցրեց մի քանի դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Այդ դատավորներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։ Այսօր հատուկ լսեցի դատավոր Դավիթ Հարությունյանի ս․թ․ ապրիլի 7-ին տված հարցազրույցը, որն էլ պատճառ է հանդիսացել, որ Արդարադատության նախարարություն կոչվող կառույցի ղեկավարը, միջնորդի ԲԴԽ-ին, կարգապահական վարույթ իրականացնել դատավորի նկատմամբ։

Եվ դուք, ԲԴԽ-ի անդամներ, այդ հարզազրույցի համար, դադարեցնո՞ւմ եք Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Հարցազրույցը լսելուց հետո, նույնիսկ ոչ իրավաբան,օրենքներից անտեղյակ, բայց մի փոքր տրամաբանություն ունեցող որեւէ մարդ չի հասկանա, թե ինչ է կատարվում «ժողովրդավարական» Հայաստանում։

Իսկ իրականում կատարվում են հերթական քայլերը՝ վերջնական բռնապետություն հաստատելու համար։ Այն, որ2018թ. Հայաստանում իշխանությունը զավթած վարչապետ կոչեցյալը, քայլ առ քայլ գնում է բռնապետություն հաստատելու ճանապարհով, կարծում եմ՝ կասկածողներ չկան։

Բռնապետություն, նշանակում է մեկ կուսակցության, զինվորական խմբակի, մեկ անձի կամ ընտանիքի բացարձակ իշխանություն, որտեղ բնականաբար գոյություն չունի իրական դատաիրավական համակարգ։ Այժմ չթվարկենք 2018թ. սկիզբ առած, առանց այն էլ լիովին չկայացած, դատաիրավական համակարգի ջախջախումը։

Այն, որ իշխանությունը զավթած վարչապետ կոչեցյալն ուներ բռնապետի հատկություններ, գիտեին նրա հետ առավել սերտորեն շփված, աշխատած մարդիկ, սակայն, ինչպես ասում են՝ կույր պետք էր լինել չնկատելու համար2018թ․ սկսված նրա հետեւողական քայլերը։

Լավ, Հայաստանում հայտնվեց մեկը, որն այդպիսին է, որը չի խորշում ոչնչից, պատրաստ է ամեն ինչ զոհել՝ հանուն անձնական իշխանության, բա մյուսնե՞րը՝ նրան հավատարիմ սպասարկող մարդուկները։ Օրինակ, այսօրվա այս հոդվածի առիթ դարձած ԲԴԽ անդամները։ Նրանք բոլորն ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, շատերը գիտությունների թեկնածու, դոկտորներ, դասախոսներ են, ոմանք որպես դատավոր՝ երդում ընդունածներ։ Եվ այս մարդուկները լսարանում դասախոսում են՝իրավունք, օրենք, իրավական պետություն, իշխանության տարանջատում, իսկ իրական կյանքում՝ ջախջախում են իրենց իսկ սերտած «սկզբունքները», հանուն անձնական բարեկեցության։ Այդ ԲԴԽ անդամներից ոմանց անձամբ ճանաչել եմ, զրուցել ենք այդ նույն թեմաներից, Հայաստանի դատաիրավական համակարգի թերություններից եւ ինձ թվացել է, թե նրանք սկզբունքային մասնագետներ են։ Ի՞նչ ասես, որ այդ ԲԴԽ կոչվող կառույցի ղեկավարի քծնանքի ռեկորդը մնում է անգերազանցելի, երբ նալինելով Արդարադատության նախարար, «ազնվանում» էր իր ստրկատիրոջ նկարին նայելիս։

Դեռ մի կողմ թողնենք վարչապետ կոչեցյալի բռնապետական հակումները։ Գոնե, որպես բռնապետ, նա երկիրը հզորացներ, հաղթեր պատերազմում, սոցիալական հարցեր լուծեր, թեկուզ իր անձնական փառասիրության համար։ Ի տարբերություն, շատ բռնապետների, նա հրահրեց կործանարար պատերազմ, զոհաբերեց «հանուն ոչնչի», իրականում՝ հանուն իր տված խոստման, հազարավոր կյանքեր, ուրացավ հայոց Արցախ նահանգը, շարունակում է հայրենիքի վաճառքը։ Եվ դուք, բոլորդ, ա՛յ ԲԴԽ անդամներ,հավատարմորեն ծառայելով նրան, մասնակից եք այդ ամենին»,- գրել է նա: