Գիտնականները պարզել են՝ ինչու է կարևոր առավոտվա մի գավաթ սուրճը
Պորտուգալիայի Մինյու համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները նպատակադրվել էին պարզել, թե ինչ կարևոր բան կա առավոտվա մի գավաթ սուրճի մեջ և արդյոք, բացառապես կոֆեինն է պատասխանատու նրա համար, որ մարդիկ իրենց ավելի առույգ են զգում։
Գիտնականները հավաքագրեցին օրական առնվազն մեկ գավաթ սուրճ խմող 83 մարդու ՄՌՏ սկանավորման համար, որպեսզի կարողանան հետևել մասնակիցների ուղեղի ակտիվությանը։
Մասնակիցների ընդհանուր թվից 47 մարդ սկանավորվել է առավոտվա սուրճը խմելուց առաջ, այնուհետև այն խմելուց 30 րոպե անց։ Մնացած 36-ին պարզապես տաք ջրում լուծված կոֆեին են տվել և նույն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտությունն անցկացրել։
Այս շաբաթ Frontiers in Behavioral Neuroscience ամսագրում հրապարակված արդյունքները ենթադրում են, որ, իրոք, ուղեղի ակտիվության որոշակի փոփոխությունները կապված են եղել միայն սուրճի հետ, մինչդեռ մյուսները նույնպես կոֆեին էին օգտագործել։
ՄՌՏ սկանավորումը ցույց է տվել, որ սուրճի օգտագործումը բարձրացրել է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են կարճատև հիշողության, ուշադրության և կենտրոնացման համար, մինչդեռ կոֆեինի օգտագործումը նման ազդեցություն չի ունեցել։
Հետազոտողները ենթադրել են, որ սուրճի տեսքը, բույրը և համը օգնում են մարդկանց իրենց ավելի առույգ զգալ, անկախ կոֆեինի պարունակությունից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում