Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026 Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026 Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան

Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներըՄարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայաստան

Թոմաս դը Վաալ. Երևանն այլևս որոշում կայացնող չէ

Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք ամբողջությամբ չի հրաժարվի Ղարաբաղի ժողովրդից: Կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում կամ գուցե ավելի երկար, բանակցային թեման սա է՝ ինչպիսի երաշխիքներ կարող են տրվել ղարաբաղցիներին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Սահմանին ամեն օր կրակոցներ են: Կարծում եք՝ Ադրբեջանն ավելի ծանր ուժ կկիրառի՞ Ղարաբաղում:

Կարծում եմ, որ այս իրավիճակն ի սկզբանե անկայուն է։ Նկատի ունեմ, որ, ցավոք, բռնությունը մշտապես տեղի է ունենում: Հաճախ դժվար է հստակ իմանալ, թե ինչ է կատարվում: Բայց կարծում եմ, որ այս պահին կա նաև դիվանագիտական ճանապարհ, որը շարունակվում է Վաշինգտոնում։ Նոր բանակցություններ են սպասվում նաև Բրյուսելում։ Այդ իսկ պատճառով ցավալի է, որ մենք տեսնում ենք բռնության այս մակարդակը: Բայց չեմ կարծում, որ պետք է ադրբեջանական կողմից լուրջ էսկալացիա ակնկալել։ Ինչպես տեսանք այս երկու տարվա ընթացքում, նրանց մարտավարությունը բնութագրվում է «պարտադրական դիվանագիտություն» տերմինով, այն է, օգտագործել և՛ ուժ, և՛ դիվանագիտություն: Դա նշանակում է, որ երբեմն տեսնում ենք էսկալացիա, բայց այն չի հասնում լայնամասշտաբ պատերազմի մակարդակի, քանի դեռ բանակցությունները շարունակվում են։

Գալով բանակցություններին։ Այս իրավիճակում տեսնո՞ւմ եք Ղարաբաղը հայկական պահելու հնարավորություն, տարբերակ:

Ակնհայտ է, որ սա է առանցքային, հիմնական հարցը։ Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցություններն ինչ-որ երկկողմանի համաձայնության մասին են, և ակնհայտ է, որ Հայաստանի այս կառավարությունը շատ ավելի առաջ է գնացել, քան նախորդ կառավարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու առումով։ Երևանը դա անում է միջազգային ակնհայտ որոշակի ճնշման տակ, Հայաստանին ասում են՝ պետք է ընդունես, որ Ղարաբաղի անկախության գաղափարը վերացել է։

Բայց մյուս կողմից, պարզ է նաև, որ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք ամբողջությամբ չի հրաժարվի Ղարաբաղի ժողովրդից: Այնպես որ, կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում կամ գուցե ավելի երկար, բանակցային թեման սա է՝ ինչպիսի երաշխիքներ կարող են տրվել ղարաբաղցիներին։ Եվ այստեղ ակնհայտ է, որ տարբեր դերակատարներից տարբեր բաներ ենք լսում: Ինչ վերաբերում է ռուսներին, ապա անվտանգությունը երաշխավորում են ռուս խաղաղապահները։ Գուցե բավական անկատար։ Խոսելով ղարաբաղցիների հետ՝ ակնհայտ է դառնում, որ նրանք շատ ավելի քիչ ուրախ են և ավելի շատ հիասթափված ռուս խաղաղապահներից։ Բայց նրանք նաև գիտեն, որ ռուսները չեղածից ավելի լավ են։ Իսկ ամերիկացիներից և եվրոպացիներից մենք լսում ենք ինչ-որ միջազգային մեխանիզմի, միջազգային ներկայության մասին խոսույթը։ Բայց, իհարկե, դա կարող է շատ բան նշանակել։ Օրինակ, ԵԱՀԿ-ի ինչ-որ միջազգային գրասենյակ կամ կարող է նշանակել անվտանգության որոշակի ներկայություն:

Կարծում եմ, որ ակնհայտ հենց դրա շուրջ են ընթանում մեզ համար անտեսանելի բանակցությունները կուլիսների հետևում։ Սա հիմնական որոշիչը կլինի Ղարաբաղի ժողովրդի համար։ Արդյո՞ք նրանք տեսնում են, որ իրենց ապագան Ադրբեջանի կազմում է։ Բաքվի իշխանությանը նրանք չեն վստահում, իսկ միջազգային ի՞նչ ներկայություն կամ մեխանիզմ կտրվի նրանց։

Մենք պարզապես չգիտենք դրա պատասխանը: Ես, հավանաբար, նույնիսկ ավելի հեռու կգնայի՝ ասելով, որ խնդրի մի մասն է հետևյալը․ Ղարաբաղի ներսում տեսնում ենք տարբեր մարդկանց՝ տարբեր պատասխաններով։ Համոզված եմ, որ եթե Վիտալի Բալասանյանին ու Սամվել Բաբայանին հարցնեիք, ապա տարբեր պատասխաններ կստանայիք։ Իսկ Ռուբեն Վարդանյանը, համոզված եմ, կասեր. «Մենք պետք է խոսենք ռուս խաղաղապահների հետ»։ Մինչդեռ Սամվել Բաբայանը կասեր, որ «մենք կարող ենք ադրբեջանցիների հետ գործարք անել»։ Այսպիսով, սա նույնպես այս խնդրի մի մասն է, որ մենք հստակություն չունենք: