Ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է նախատեսի Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրների լուծումը
Ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է լուծումներ տա խնդիրներին: Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի հեղինակ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավան՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրի մասին։
«Ես շատ կուզենայի տեսնել խաղաղության ավարտը։ Ակնհայտ է, որ դա կբխի բոլոր կողմերի շահերից, այս խաղաղ համաձայնագիրը պետք է լուծի բոլոր խնդիրները»,- ասել է նա։
Խոսելով այն մասին, թե արդյոք իրատեսական է համարում, որ Լեռնային Ղարաբաղը ցանկացած ձևաչափով կարող է լինել Ադրբեջանի կազմում, նա նշել է, որ այդ հարցը դուրս է իր առջեւ դրված խնդրի շրջանակներից։
«Ես Վեհաժողովին շատ պարզ ասացի, որ նման անցում չկա, ինչպես նաև անջատված են էլեկտրականությունն ու գազը։ Ես մի քանի աղբյուրներ ունեմ: Բացի այդ, ես հստակ ներկայացրել եմ ատելության խոսքի կիրառման ապացույցներ։
Իմ կոչն այժմ Նախարարների կոմիտեին է՝ առավելագույն ճնշում գործադրել Եվրոպայի խորհրդի անդամ երկրի՝ Ադրբեջանի վրա, անհապաղ միջոցներ ձեռնարկել, վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, բացել Լաչինի միջանցքը և երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մուտք կունենան Հայաստան և այլ վայրեր»,- նշել է Գավան։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...