Արցախում կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանցիների՝ Հակարիի կամրջի հայաստանյան հատվածում առաջխաղացումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ադրբեջանցիներն արգելել են հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ։Ադրբեջանական մամուլում գրվեց, որ հայկական կողմից կրակել են իրենց սահմանապահների վրա՝ Լաչինի անցակետում, ուստի իրենք փակել են անցակետը բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումների համար` այնքան ժամանակ, մինչեւ որ հստակ եւ ամբողջական կհետաքննվի միջադեպը, եւ հայկական կողմը կբացահայտի մեղավորին։ Չնայած ժամեր անց դրոշը հանվեց, սակայն բեռների մուտքն այդպես էլ չթույլատրվեց։
Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։
Արցախցիները տարօրինակ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակային հայտարարեց, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի հայտարարելու, բանակին հրահանգել է կռիվ տալ 10-20 մետրի համար, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը: Երեկ տեղեկություն կար նաեւ, որ թեժ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը հրետանի է կիրառել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել