Երեխաների ինքնագնահատականի համար ավելի կարևոր էր ծնողների աջակցությունը, քան հասակը
Կարճահասակ երեխաների ինքնագնահատականն ավելի շատ կապված է շրջապատի աջակցության որակի, քան հասակի հետ: Այս մասին հայտնել են Ֆիլադելֆիայում գտնվող Kayla Revello մանկական հիվանդանոցից:
Ավանդաբար, մշակույթների մեծ մասում բարձր հասակը համարվում էր ավելի նախընտրելի, քան ցածր հասակը: Դրա պատճառով մարդկանց մոտ կարող են բարդույթներ առաջանալ, սակայն երեխաները հատկապես խոցելի են այդ հարցում: «Որոշ ծնողների և խնամողների մոտ կա ընկալում, որ ցածր հասակը բացասաբար է անդրադառնում իրենց երեխաների վրա՝ ինքնագնահատականի և սոցիալական հարմարվողականության տեսանկյունից, ուստի նրանք փնտրում են աճի հորմոնի բուժում՝ հույս ունենալով, որ երեխաների հասակի ավելացումը նրանց ավելի երջանիկ կդարձնի», - նշել է հյետազոտության հեղինակներից Ադդան Գրիմբերգը:
Հետազոտության համար 60 ծնող-երեխա զույգերի հետ հարցազրույց է անցկացվել հեռախոսով կամ անձամբ: Երեխաները և դեռահասները պատասխանել են իրենց ինքնագնահատականի, դժվարությունները հաղթահարելու հմտությունների և հասարակության և ծնողների աջակցության վերաբերյալ հարցերին, մինչդեռ ծնողները հայտնել են երեխային սպառնացող վտանգների մասին իրենց տեսլականը: Հարցված երիտասարդներից 15-ը աղջիկներ են եղել, իսկ 45-ը՝ տղաներ, որոնց կեսը: Ծնողների մեջ եղել է 55 կին և 5 տղամարդ, որոնց միջին տարիքը մոտավորապես 46 տարեկան է եղել։
Օգտագործելով վիճակագրական մոդելները՝ հետազոտողները պարզել են, որ հետազոտության մասնակից երեխաների և դեռահասների շրջանում ընկալվող սոցիալական աջակցությունը և դժվրությունների հաղթահարման հմտությունները կապված են կյանքի որակի և ինքնագնահատականի հետ, իսկ հասակը՝ ոչ: Ընկալվող սոցիալական աջակցությունը, հատկապես ընկերների և դասընկերների կողմից, գործոնն էր, որն առավել հետևողականորեն կապված էր այն բանի հետ, թե ինչպես են ծնողներն ու իրենց երեխան գնահատում երեխաների ինքնագնահատականը և կյանքի որակը:
Այստեղից գիտնականները եզրակացնում են, որ ընտանիքում առողջ մթնոլորտի դեպքում երեխաների համար աճը խնդիր չէ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...