ՀԱՊԿ-ն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է ավելացնի զորավարժությունների թիվը․ ՌԴ ԱԽ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները պետք է ավելացնեն տարբեր բնույթի զորավարժությունների քանակը՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Նման կարծիք է հնչել Մինսկում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումները:
«Առանձին ուշադրություն է դարձվել միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու հավաքական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը եւ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաահաբեկչական ներուժի ուժեղացմանը։ Խնդիրներ են դրվել ահաբեկչական գործունեությանը մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիների հավաքագրման եւ ելքի ուղիները փակելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտիների անմիջական հարեւանությամբ ահաբեկչական սպառնալիքների աճը՝ որոշումներ են ընդունվել՝ կապված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրի իրականացման հետ: Մասնավորապես, հաստատվել է ՀԱՊԿ մշտական գործող «Վարձկան» տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության մասին դրույթը։
«Բացի այդ, որոշվել են ռազմական եւ միգրացիոն ոլորտներում, ինչպես նաեւ տեղեկատվական տարածքում համագործակցության ուղղությունները։ Ընդգծվել է ՀԱՊԿ տարբեր մակարդակի զորավարժությունների քանակի ավելացման, «Նելեգալ», «Կանալ» եւ
«Պրոքսի» գործողությունների արդյունավետ իրականացման կարեւորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը