Ջորջ Սորոսը նշել է արհեստական բանականության կիրառման ռիսկերը
«Բաց հասարակություն» հիմնադրամների հիմնադիր եւ նախագահ Ջորջ Սորոսի կարծիքով, «արհեստական բանականությունը (AI/ԱԲ) զարգանում է աներեւակայելի արագ տեմպերով եւ հասարակ մարդու բանականությունն ի վիճակի չէ լիովին հասկանալ դա»:
Այս մասին գրում է Մեդիամաքսը՝ հղում անելով Ջորջ Սորոսի՝ Project Syndicate-ի համար գրված հոդվածին:
«Ես մեծացել եմ նախքան ԱԲ-ի հայտնագործումը: Այդ իսկ պատճառով ես խորապես հավատում եմ իրականությանը։ Համեմատաբար վաղ տարիքում հասկացա, թե որքան դժվար էր հասկանալ աշխարհը, որտեղ ես ծնվել էի, եւ, հետեւաբար, դիմում էի իրականությանը՝ բարոյական ուղեցույց գտնելու նպատակով։
Աշխարհում, որտեղ մենք՝ մարդիկ ապրում ենք, միաժամանակ ե՛ւ մասնակից ենք, ե՛ւ դիտորդ: Որպես մասնակից մենք ցանկանում ենք փոխել աշխարհը մեր օգտին, որպես դիտորդ՝ հասկանալ իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Այս երկու նպատակները հատվում են: Դա կարեւոր եզրակացություն եմ համարում, որը թույլ է տալիս տարբերակել ճիշտն ու սխալը։
ԱԲ-ը տապալեց այս պարզ սխեման, քանի որ այն իրականության հետ կապ չունի: ԱԲ-ն ստեղծում է իր իրականությունը, եւ երբ այս արհեստական իրականությունն այլեւս չի համապատասխանում իրական աշխարհին (ինչը տեղի է ունենում բավականին հաճախ), այն արհամարհանքով անտեսում են՝ «հալյուցինացիաներ» անվանելով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է