Քարդաշյան քույրերն արգելում են հայ ընտանիքին Միչիգանում օգտագործել Kardashian ազգանունը
Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քորթնին եւ Քլոեն, արգելում են հայ ընտանիքին Միչիգանում օգտագործել Kardashian ազգանունը, հաղորդում է Page Six-ը։
NEWS.am STYLE-ը տեղեկացրել է, որ Հրաչ Քարդաշյանը կնոջ՝ իտալուհի Սանդրայի հետ Միչիգան նահանգում հայ-իտալական խորտկարան է բացել՝ Kardashian Bakery: Ամուսինները բնակվում են Թեյլոր քաղաքում, դուստրերի՝ Բելլայի եւ Սառայի հետ:

Բայց հիմա պարզվում է, որ խորտկարանը կարող է փակվել. Քարդաշյան քույրերը պահանջում են փոխել դրա անունը։ Նրանք պնդում են, որ ընտանիքն անօրինական կերպով օգտագործում է իրենց ապրանքային նշանը։
Խորտկարանի սեփականատեր Սանդրան անիմաստ է համարում այս ամենը։ Նրա խոսքով՝ Քարդաշյանն իր ամուսնու օրինական ազգանունն է, հետեւաբար՝ նա կարող է այն օգտագործել.
«Իմ ամուսինը արյունակցական կապեր ունի նրանց հետ։ Իմ ամուսնու հայրը նրանց պապիկի բարեկամն է»,-ասել է նա։
Կինը բացատրել է նաեւ, որ փաստաթղթերում իր ամուսնու ազգանունը գրվում է c-ով (Kardachian), բայց ավանդաբար նրանք գործածում են s (Kardashian):


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...