Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ հայտարարությանը
Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս նկատելու որեւէ մոտեցում ու ճիգ որեւէ մէկի, եւ այս պարագայում հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետի ու իշխանության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդարեւ, 1991-ի դեկտեմբեր 10-ին համաժողովրդային քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքը արդեն արտահայտել է եւ ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերաշեշտել է Արցախի ինքնիշխանությունը։
Միջազգային օրէնքի համաձայն ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փորձերին։
Հարկ է արթուն լինել, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլ նաեւ Հայաստանի գերիշխանությունը ու անվտանգությունը։
Մեր պատմության ներկա ճակատագրական հանգրվանին, կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին համախմբվելու եւ զորակցելու Արցախին»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է