Հակահարձակման առաջին կարևոր քայլերը կձեռնարկվեն մոտ ժամանակներս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական գործընկերների հետ հանդիպմանը շաբաթ հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերի դեմ երկար սպասված ռազմական հակահարձակման «առաջին կարևոր քայլերը» կձեռնարկվեն մոտ ժամանակներս, տեղեկացնում է CNN-ը։
Իտալիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներից հետո, ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերը «շատ լրջորեն են պատրաստվում»։
«Անկասկած, ձեռնարկվելու են շատ լուրջ քայլեր։ Չեմ կարող ձեզ ասել (երբ)․․․ բայց դուք անպայման դա կտեսնեք, իսկ Ռուսաստանն անպայման դա կզգա,- ասել է նա։- Մենք հավատում ենք հաղթանակին և հավատում, որ շուտով կձեռնարկվեն առաջին կարևոր քայլերը»։
Անդրադառնալով շաբաթ Զելենսկու հետ «երկար և արդյունավետ» հանդիպմանը՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստացել է անփոփոխ օգնություն Ուկրաինային՝ ավելացնելով, որ Հռոմը կպաշտպանի ՆԱՏՕ ընդունվելու Կիևի ցանկացած առաջիկա հայտը։
Զելենսկին հանդիպել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որը բացահայտ արտահայտվել է հօգուտ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։
Շաբաթ Վատիկանում կայացած հանդիպմանը Զելենսկին և Ֆրանցիսկոս պապը խոսել են Ուկրաինայում պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար և քաղաքական իրավիճակի մասին, նշվում է Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Անցած շաբաթ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրին «մի փոքր ավելի ժամանակ» է անհրաժեշտ, նախքան հակահարձակումը սկսելը, որպեսզի հնարավորություն տա խոստացված արևմտյան ռազմական օգնության ևս մի մասի երկիր հասնելուն։
Արևմտյան այդ կողմնակիցների շարքում է Գերմանիան, ուր Զելենսին ժամանեց կիրակի։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հայտարարել էր, որ Ուկրաինային է տրամադրելու ևս մոտ 3 մլրդ դոլարի ռազմական օգնություն՝ ներառյալ 30 տանկ։


















































Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ռազմաճակատում. Զելենսկի
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ Զելենսկի
Զելենսկին նվաստացրել է Գերմանիայի արտգործնախարարին
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար