Պապուա Նոր Գվինեայի ԱԳ նախարարն ազատվել է աշխատանքից՝ Չառլզ III-ի թագադրման առթիվ դստեր ծախսերի շուրջ սկանդալից հետո
Պապուա Նոր Գվինեայի արտաքին գործերի նախարար Ջասթին Տկաչենկոն հրաժարական է տվել՝ Չառլզ III-ի թագադրման առթիվ դստեր ծախսերի շուրջ սկանդալից հետո, գրում է BBC-ն:
Տկաչենկոն Մեծ Բրիտանիա է մեկնել դստեր՝ Սավաննայի հետ, որը TikTok-ում հրապարակել է առաջին կարգի ինքնաթիռով իր ճանապարհորդության եւ Սինգապուրում գնումներ կատարելու լուսանկարը:
Նա իր քննադատներին անվանել է «պարզունակ կենդանիներ»։
Տկաչենկոյի մեկնաբանությունները բողոքի ցույցեր են առաջացրել մայրաքաղաք Պորտ Մորսբիում։
Պապուա Նոր Գվինեան պետություն է Խաղաղ օվկիանոսում, պետության ղեկավարը Չառլզ թագավորն է։
Նա հավելել է, որ կցանկանար, որ վերջին իրադարձությունները չխանգարեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առաջիկա պաշտոնական այցերին:
«Ես նաեւ ուզում եմ, որ այս հարցի վերաբերյալ ճշմարտությունը պարզվի, եւ ապատեղեկատվությունն ու սուտը շտկվեն»,-ասել է նա։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար