Արհեստական բանականության կնքահայրը հեռացել է Google-ից. ի՞նչ ռիսկեր է նա տեսնում ԱԲ զարգացման մեջ
Մոտ հիսուն տարի Ջեֆրի Հինթոնը մշակել է այն տեխնոլոգիան, որն այնուհետև հիմք է դարձել այնպիսի չատբոտերի ստեղծման համար, ինչպիսին է ChatGPT-ն: Նա վերջերս լքել է Google-ը, որտեղ ավելի քան 10 տարի անցկացրել է մեքենայական ուսուցման ալգորիթմների մշակման վրա: Այժմ նա մտավախություն ունի, որ այս տեխնոլոգիան կարող է լուրջ վնաս հասցնել։
Ինչպես տեղեկացնում է NY Times-ը, Հինթոնը համարվում է ԱԲ ոլորտի առաջամարտիկն ու կնքահայրը. 2012-ին Տորոնտոյի համալսարանի իր ասպիրանտների հետ միասին նրանք ստեղծել են այն տեխնոլոգիան, որը հիմք դարձավ այսօր մեզ հայտնի ԱԲ-ի համար: Խոսքը նեյրոնային ցանցի մասին է, որը կարող էր վերլուծել հազարավոր լուսանկարներ և բացահայտել դրանց վրա գտնվող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ծաղիկները, շները և մեքենաները: Google-ը, ըստ հրապարակումներ, 44 միլիոն դոլար է տվել Հինթոնի հիմնադրած ընկերությունը ձեռք բերելու համար:
Այժմ Հինթոնը կարծում է, որ ԱԲ զարգացմամբ զբաղվող ընկերությունները շատ վտանգավոր բան են անում։ Ինքը մասամբ զղջում է իր կյանքի աշխատանքի համար։ Ճիշտ է, նա ինքն իրեն մխիթարում է նրանով, որ եթե ինքը չաներ դա, ապա դա կաներ մեկ ուրիշը։
Այսօր շատ մասնագետներ մտավախություն ունեն, որ ԱԲ տեխնոլոգիաները կարող են կեղծ տեղեկություններ տարածելու գործիք դառնալ, ավելին` սպառնալ առկա աշխատատեղերին։ Նրանց մտահոգությունները, կարծես, կիսում է նաև Հինթոնը:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է կանխել տեխնոլոգիայի օգտագործումը չարամիտ օգտատերերի կողմից վատ նպատակներով»,- ասել է Հինթոնը:
Նրա կարծիքով՝ որքան ԱԲ համակարգերը կատարելագործվում են, այդքան դրանք ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։
«Տեսեք, թե ինչ կար հինգ տարի առաջ, և ինչ կա հիմա... համեմատեք տարբերությունը և պրոյեկտեք այն ապագայի վրա: Սարսափելի է»,- ասել է փորձագետը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է