Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ

Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ
Աշխարհ

Հնդիկ միլիարդատեր Ուդայ Կոտակը դոլարն անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»

Հնդիկ միլիարդատեր, բժշկական գիտությունների դոկտոր, Kotak Mahindra Bank-ի գլխավոր տնօրեն Ուդայ Կոտակը պանելային մջոցառման քննարկման ժամանակ ԱՄՆ դոլարն անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը», այնուհետեւ նա պարզաբանում է տվել, որ դա ասել է «ոչ միտումնավոր»,- գրել է Etnownews-ը։

Կոտակը նշել է, որ ցանկացել է հասկացնել, որ ռեզերվային արժույթը անհամամասնական իշխանություն ունի։ Նա նաեւ ընդունել է, որ Հնդկաստանը հնարավորություն ունի սահմանել ռուփին ոպես «աշխարհի պահուստային արժույթ»։

Միլիարդատիրոջ խոսքով՝ պահանջվում են նպատակաուղղված ջանքեր հուսալի ինստիտուտներ եւ ամուր կառուցվածք ստեղծելու համար, որոնք ենթակա չեն լինի մի որեւէ առանձին անձի։

Կոտակը Թվիթերում հրապարակել է պարզաբանում դոլարի մասին ասած «ֆինանսական ահաբեկիչ» բառակապակցության վերաբերյալ։ Նա այսօր Թվիթերի իր գրառման մեջ նշել է, որ կցանկանար «ուղղել» այդ հայտարարությունը։

«ԱՄՆ դոլարի մասին վերջին քննարկումների ժամանակ ես ոչ միտումնավոր օգտագործել եմ «ֆինանսական ահաբեկիչ» բառակապակցությունը, որը կուզենայի ուղղել։ Ես նկատի ունեի այն, որ պահուստային արժույթը անհամամասնական իշխանություն ունի՝ լինի նոստրո հաշիվ (հաշիվ, որը բանկը վարում է արտասահմանում տեղի արժույթով), բարձրացված տոկոսադրույք 500 բազային կետով, թե զարգացող երկրներ, որոնք դոլարը պահում են լիկվիդայնության ապահովման համար»,- գրել է Կոտակը։

Ավելի վաղ խոսելով ԱՄՆ դոլարի՝ որպես պահուստային արժույթի մասին 2023թ. ET Awards մրցանակի հանձնման արարողության ժամանակ՝ Կոտակը այդ արժույթն անվանել էր «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»։

«Մեր բոլոր փողերը գտնվում են նոստրո հաշիվներում, եւ ինչ-որ մեկն ԱՄՆ-ում կարող է ասել՝ դուք չեք կարող հանել դրանք վաղն առավոտվանից, եւ դուք չեք իմանա ինչ անել։ Սրա մեջ է պահուստային արժույթի ուժը»,- բացատրել է նա։

Նա նաեւ ընդունել է այլընտրանքային պահուստային արժույթների որոնման գլոբալ ջանքերը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «հարյուր տարվա մեջ մեկ անգամ» տրվող հնարավորություն «գտնելու աշխարհի այլընտրանքային պահուստային արժույթը։

«Ես չեմ կարծում, թե Եվրոպան կարող է... որովհետեւ դրանք Եվրոպայի մասնատված պետություններ են։ Ես չեմ կարծում, թե Մեծ Բրիտանիան կամ Ճապոնիան իրավունք ունեն նման դիրք զբաղեցնել, չնայած թե՛ բրիտանական ֆունտը, թե՛ ճապոնական իենը ազատ արժույթներ են։ Ես կարծում եմ, որ Չինաստանն ունի վստահության լուրջ խնդիր ամբողջ աշխարհում շատ երկրների հետ»,- նշել է նա։

Կոտակը շարունակել է թվարկել նախնական պայմանները, որոնց Հնդկաստանը պետք է համապատասխանի՝ ռուփին որպես պահուստային արժույթ սահմանելու համար։