Մի շարք կալանավորներ պատրաստվում են հացադուլ իրականացնել առաջիկայում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզում շարունակվում է կալանավորների հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը:
Մասնավորապես՝ բացի այն, որ մի քանի ամիսը մեկ Շիրակի մարզի դատավորները տեղափոխվում են այլ դատարաններ, եւ գործերը կրկին սկսվում են քննվել սկզբից, գործում է նաեւ դատական նիստերը հետաձգելու այլ «սկզբունք», մասնավորապես՝ գործը ուղարկվում է դատարան, որոշվում է անձի խափանման միջոցի հարցը, եւ եթե դատարանը կալանավորումը թողնում է անփոփոխ, ապա հետագայում դատական նիստեր ուղղակի չեն կայանում:
Այսինքն՝ մի շարք գործերով նշանակված դատական նիստերը անընդհատ հետաձգվում են կամ ուղեկցող խմբի անգործության հետեւանքով, կամ դատարանը պատճառաբանում է, որ ծանրաբեռնված է:
Կան գործեր, որոնցից մեկով 2022 թվականի հունիսից մինչ օրս որեւէ դատական նիստ տեղի չի ունեցել, քանի որ կա՛մ ուղեկցող խումբը չի ներկայացրել կալանավորին դատարան, կա՛մ դատավորի ծանրաբեռնվածության պատճառով նիստը չի գումարվել:
Մեկ այլ գործով էլ անձը շուրջ երեք տարի գտնվում է անազատության մեջ, այդ ընթացքում գործը անցել է մի քանի դատավորների վարույթներով, սակայն դատական նիստերը կրկին հետաձգվում են վերը նշված նույն պատճառներով, իսկ մարդը շարունկում է անորոշ մնալ կալանքի տակ:
Սույն եւ այլ գործերով եւս արդեն իսկ առկա են Կոնվենցիայի դրույթների կոպտագույն խախտումներ, քանի որ որեւէ խոսք չի կարող գնալ արդար դատաքննության մասին այն պարագայում, երբ ամիսներ շարունակ դատական նիստեր տեղի չեն ունենում։ Բացի վերը հիշատակված խնդիրներից, կալանավորներից որոշները ունեն առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ հաշմանդամության կարգ: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ անձը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, սակայն ներկա պահին ամիսներ շարունակ կալանավայրում սպասում է, թե երբ պետք է ի վերջո դատական նիստ տեղի ունենա:
Այսինքն՝ կալանավորումը խափանման միջոց չէ, այլ կրում է պատժի տարրեր:
Վերը նշված խնդիրներով պայմանավորված՝ մի շարք կալանավորներ պատրաստվում են հացադուլ իրականացնել առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ