Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները՝ խոշորացույցի տակ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում իշխանությունները նոր ոգևորությամբ ու «էնտուզիազմով» են տեղեկատվական դաշտ բերելու ապօրինի գույքի բռնագանձման թեման։ Հանրային տրամադրությունների վրա ազդեցության տեսանկյունից բավական «շահեկան» այս թեման «գովազդելու» առաջադրանքը դրված է իշխանություններին ծառայող, արևմուտքից սնվող սատելիտների վրա, իսկ համապատասխան մարմինները կփորձեն նորանոր «նյութեր» տալ դրա համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպեսզի պատկերն ավելի համոզիչ, ավելի փիառային տեսք ստանա, օրերս նոր ցուցում է իջեցվել, ի մասնավորի՝ հանձնարարվել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀՀ-ում գործող կուսակցությունների ֆինանսական աղբյուրների ուսումնասիրությանը։
Նույն աղբյուրները փոխանցում են, որ համապատասխան կառույցում առանձին խումբ է ստեղծված, որի բուն պարտականությունը կուսակցությունների ֆինանսական հոսքերի ուսումնասիրությունն է։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք, որ առավել մեծ ուշադրության են արժանանալու արտերկրից եկող դրամական միջոցները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան