Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբ «Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի ՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում

Վիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր«Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
Հայաստան

Ներդրումների մասին՝ ոչինչ կամ ամեն ինչ

168․am-ը գրում է․ Դեռևս անցած տարվա վերջին՝ խոսելով ներդրումների մասին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե 2022թ. ունենալու ենք ներդրումների շատ բարձր հոսք դեպի Հայաստան։ Այն բանից հետո, երբ օրերս պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց ներդրումների տարեկան ցուցանիշները, էկոնոմիկայի նախարարը շտապեց հաստատել իր հայտարարությունը։

«2022թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998,1 մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5,12 տոկոսը։

2021-ին այդ ցուցանիշը եղել է 366,4 մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2,5 տոկոսը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր էկոնոմիկայի նախարարը՝ տպավորություն ստեղծելով, որ աննախադեպ հաջողությունների են հասել, օտարերկրյա ուղղակի ներդրումները գրեթե 3 անգամ ավելացել են։

 Իսկ թե իրականում ի՞նչ կա թաքնված այդ թվերի տակ, նախարարը խուսափել է բացահայտել։

Սա վաղուց սովորություն է դարձել պետական կառավարման համակարգում։ Նիկոլ Փաշինյանից սկսած, մյուս պաշտոնյաներով վերջացրած, նստած են հասարակության շրջանում կեղծ լավատեսություն սերմանելու գործի վրա։

Պաշտոնական վիճակագրությունն իսկապես արձանագրել է, որ անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են 998,1 մլն դոլար։ Բայց այս ցուցանիշը շատ քիչ է ներդրումների վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար։ Դրա համար կա մեկ այլ ոչ պակաս կարևոր ցուցանիշ, որը վերաբերում է ներդրումների զուտ հոսքերին։

Զուտ հոսքերը ստացումներից հանած մարումներն են։ Դա էլ ներդրումների հաշվեկշիռն է։

Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Հայաստան կազմել են ընդամենը 49,7 մլն դոլար։ Դրանք նախորդ տարվանից գրեթե կիսով չափ ավելի են, բայց ինչպես տեսնում ենք, չնչին մեծություն են։

Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են շուրջ 182 մլրդ դրամ, ինչն այսօրվա փոխարժեքով համարժեք է 450 մլն դոլարի։ Անցած տարվա միջին տարեկանով, ավելի քիչ՝ գրեթե 400 մլն դոլար։ Սա 2021թ. ավելի է, բայց ընդամենը 53 մլրդ դրամով։

Պակաս կարևոր չէ այն, թե որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնացել այդ գումարները, ինչքանո՞վ են նպաստել տնտեսության պոտենցիալի ավելացմանը։

Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի գրեթե 60 տոկոսը ստացվել է Ռուսաստանից՝ 182 մլրդ դրամից 108 միլիարդը։

Գրեթե 15,5 մլրդ դրամ եկել է Արգենտինայից, ևս 10,2 միլիարդ՝ Կիպրոսից։ Արգենտինյան ներդրումները՝ օդային տրանսպորտի, իսկ կիպրականը՝ էներգետիկայում են եղել։

Կանադայից ուղղակի ներդրումների զուտ հոսքն իրական տնտեսության մեջ կազմել է 8 միլիարդ, որն ամբողջությամբ գնացել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։ Իտալիայից ստացվել է 6,6 միլիարդ, Ֆրանսիայից՝ 5 միլիարդ, Լյուքսեմբուրգից՝ գրեթե 4 միլիարդ, Վիրջինյան կղզիներից՝ 2,3 մլրդ դրամի ներդրումային զուտ հոսք։

Մնացածը մանր-մունր ներդրումներ են, որոնք ստացվել են տարբեր երկրներից։ Դրանք մեծ կշիռ չեն կազմում ուղղակի օտարերկրյա ներդրումներում։

Միացյալ Նահանգներից զուտ հոսքերը Հայաստանի իրական տնտեսության մեջ անցած տարի կազմել են ընդամենը 603 միլիոն, Գերմանիայից՝ 353 միլիոն, Միացյալ Թագավորության պարագայում հաշվեկշիռը նույնիսկ ավելի քան 1 միլիարդով բացասական է, ավելի քիչ եկել է, քան գնացել։

Ամենամեծը, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի բաժինն է։ Այն Ռուսաստանի, որի հետ Հայաստանի քաղաքական հարաբերություններն այս իշխանության օրոք հայտնվել են վերջին տասնամյակների ամենացածր մակարդակում։

Ռուսաստանից եկած ներդրումները գնացել են տնտեսության երկու առանցքային ոլորտներ՝ հանքարդյունաբերություն և էներգետիկա։ Սրանք մեր տնտեսության այն ավանդական հատվածներ են, որոնք միշտ էլ հետաքրքիր են եղել դրսի ներդրողների համար։ Այս առումով այսօր էլ շատ բան չի փոխվել։ Ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ շատ սահմանափակ ոլորտներում են։

Մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 46,7 մլրդ դրամ։ Եվս 8 միլիարդը եղել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ։

52 միլիարդի զուտ հոսքեր են գրանցվել էներգետիկայում։ Երրորդ ամենախոշոր հատվածը եղել է անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, որտեղ զուտ հոսքերն անցել են 30 մլրդ դրամից։ Չորրորդ ուղղությունն օդային տրանսպորտն է՝ 17 մլրդ դրամ զուտ հոսքերով։

Մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ կատարված ռուսական ներդրումների զուտ հոսքն անցած տարի կազմել է գրեթե 65 մլրդ դրամ, ինչը համարժեք է 150 մլն դոլարի։ Փոխարենը՝ նիդեռլանդական կապիտալն է դուրս եկել այստեղից՝ զուտ հոսքերը գրեթե 21,5 միլիարդով կրճատվել են։

Էներգետիկայում ստացված 52 մլրդ դրամ զուտ հոսքերի կեսից ավելին եղել է Ռուսաստանի բաժինը՝ ավելի քան 27 մլրդ դրամի կարգի։ Էներգետիկայում հետաքրքրություններ է ցուցաբերել նաև Կիպրոսը, որտեղից կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը գերազանցել է 10 միլիարդը։

Ռուսաստանի բաժինը բավական շոշափելի է եղել նաև անշարժ գույքի հետ կապված գործունեության մեջ։ 30 միլիարդ զուտ հոսքերից 16 միլիարդը ռուսական կապիտալն է։

Ավելի քան 17 միլիարդի զուտ ներդրում է կատարվել օդային տրանսպորտում, մեծ մասը՝ 15 միլիարդը, արգենտինյան ներդրումներ են։

Ներդրումների աշխարհագրությունը Հայաստանի տնտեսության իրական հատվածում սրանով հիմնականում ավարտվում է։ Այլ տեղերում հետաքրքրությունները մեծ չեն։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն անվտանգային ծանր միջավայրը, որն առկա է Հայաստանում ներդրումների համար։

Նույն պաշտոնական վիճակագրության տվյալներն են վկայում, որ մեր տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները գնալով նվազում են։ Եթե 2021թ. դրանք կազմել էին 1 տրիլիոն 950 մլրդ դրամ, ապա անցած տարի կազմել են 1 տրիլիոն 880 մլրդ դրամ։ Այլ կերպ, 70 միլիարդով կրճատվել են։