Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներ Իսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածք Հարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմին Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»

Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղում
Հայաստան

Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները

Հայտնի են դարձել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այդ հանձնաժողովի նիստի մասնակիցների տված ցուցմունքների մանրամասները։

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին դաշնակցական Մհեր Սահակյանի հարվածին նախորդել է թեժ բանավեճ։ Հրապարակված ցուցմունքների համաձայն, ամեն բան սկսել է դաշնակցական մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ կորսված հողերի մասին հարցից։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսել։

Միջադեպին ներկա ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի վկայությամբ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել. Այդ պահին Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել ու բղավել Վարդանյանի վրա: Դրանից հետո նա բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանին, նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, որից հետո Սահակյանը հեռացել է։

Վ. Վարդանյանը պատմել է, որ ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ ոտքի է կանգնել հանդարտեցման կոչ է արել, ինչից հետո Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռան։ Վարդանյանն ասել է, որ չի գոռում, այլ կարգի է հրավիրում բոլորին։

«Դրանից հետո Մհեր Սահակյանը առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է. մոտեցել է իրեն և առանց խոսելու՝ աջ ձեռքին ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին։ այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաև ծակոց, որից հետո հավասարակշռությունը կորցրել է և ընկել գետնին։ Ընկնելուց դիպել է նախագահողի հետևում դրված աթոռին, որը շրջվել է։ Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը ևս դուրս է եկել, ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի»,-ասված է Վարդանյանի ցուցմունքում։

Ընդդիմադիր Գեղամ Նազարյանն իր ցուցմունքում նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանդիպման ժամանակ ձայնը բարձրացրել է, իրեն ագրեսիվ պահել, իսկ Սահակյանը նկատողություն է արել: Ի պատասխան՝ Վարդանյանը ձեռքով խփել է սեղանին ու ասել, որ կխոսի այնպես, ինչպես կցանկանա։ Այն բանից հետո, երբ Սահակյանը կրկնել է պահանջը, Վարդանյանը մոտեցել է նրան, իսկ վերջինս, տեսնելով դա, ոտքի է կանգնել ու հարվածել մոտեցող խորհրդարանականին։ Դրանից հետո, ըստ Նազարյանի, Սահակյանը հեռացել է, որպեսզի միջադեպը չշարունակվի։

Արծվիկ Մինասյանը պատմել է, որ Վարդանյանը չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, նույնիսկ զավեշտի հասնող ձևակերպմամբ, որ Արարատ լեռն իրենք են թողել թուրքերին։«Իրենք հակադարձել են, որ սխալ բաներ պետք չէ ասել, որին ի պատասխան Վլադիմիր Վադանյանը գոռգոռացել է»,-ասված է Մինասյանի ցուցմունքում։

Անդրադառնալով այն կասկածներին, թե Սահակյանը կոտրած մկրատով է հարվածել Վարդանյանի դեմքին, դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանը հերքել է, նշելով այս վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում պատճառված վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով։

«Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը պատմել է, որ իր աշխատասենյակ շփոթված մտել է Մհեր Սահակյանը, պատմել է տեղի ունեցածի մասին, սեղաններից մեկից վերցրել է մկրատը, զայրույթից ջարդել այն, ինչի հետևանքով վնասել է մատը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում մարտի 31-ին փակ նիստում միջադեպ է գրանցվել Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջև: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Սահակյանն անհիմն դիտողություն է արել Վարդանյանին, որից հետո մոտեցել է նրան ու ինչ-որ առարկայով հարվածել նրա հոնքին։ Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի (այսինքն՝ Սահակյանի) մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկուշաբթի օրը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։