Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Թրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանը Որ հասցեներում ջուր չի լինի Ակնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերում Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներ Թեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներ Ֆիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակ Լատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկել Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Ռուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում Հայաստան Գրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետո Քուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը
Թոփ-լուրեր

Ում բանակն է մեր բանակը

Սկսվել են բանակից ակադեմիական տարկետման վերացման առաջարկի դեմ բողոքները: Սցենարն ու ասելիքը նույնն է՝ ստորագրահավաք, միտինգ, վտանգվում է գիտությունը, խթանվում է արտագաղթը։ Մենք սա մի քանի անգամ արդեն տեսել ենք։ Ուղղակի հիմա մթնոլորտն ու պայմաններն այլ են։ Մեծ հաշվով, անվճար համակարգին տրվող տարկետման իրավունքը արդեն շատ փոքր տոկոս է կազմում եւ խնդիրն ըստ էության տարիների ընթացքում կորցել է իր սրությունը։

Սա մեր չկայացած հասարակության ծանր հիվանդություններից մեկն է: Գաղտնիք չէ, որ բանակից տարկետումը չափազանց ընտրովի է իրականացվում, եւ հաշված թվով երիտասարդներ են ուսումը շարունակելու տարկետում ստանում, ինչն էլ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն, ընտրովի եւ այլն:

Իսկապես, հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է մեկ կամ երկու միավոր պակաս ստացած երիտասարդը մեկնի զինվորական ծառայության, իսկ ինչ-ինչ պատճառներով կամ բախտի քմահաճույքով ավելի ստացածը ազատվի հայրենիքին ծառայություն մատուցելու պարտականությունից:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարյուր տարկետում ստացածից միայն տասնվեցն է հետո մեկնում զինվորական ծառայության: Ստացվում է, որ տարկետումն ուղիղ ճանապարհ է զիծառայությունից խուսափելու համար: Պետք է նաեւ նայել մեկ այլ վիճակագրություն։ Գիտությամբ զբաղվելու պատրվակով բանակ չգնացողներից քանիսն են իսկապես զբաղվում գիտությամբ եւ հաջողում այդ գործում։ Եվ հակառակը՝ մենք ունենք ծառայությունից վերադարձած եւ հաջողությամբ գիտությամբ զբաղվող եւ գիտատար բնագավառներում հաջողածների վիճակագրություն եւս։

Ասում են, թե տարկետման վերացումը կարող է խթանել արտագաղթին: Մնում է ասել, որ եթե երիտասարդը սովորում է միայն բանակ չգնալու համար, ապա ավելի լավ է արտագաղթի, իսկ եթե հուզականությունը մի կողմ դնենք, ապա արտագաղթին նպաստում են շատ այլ գործոններ, որոնք որեւէ կապ չունեն բանակի հետ։ Ի դեպ, եթե ծառայության խնդիրը նպաստում է արտագաղթին, ապա Աստված մի արասցե, սահմանի անվտանգության ձախողումը, բերելու է բնակչության էվակուացիային՝ երկրից։

Տարկետման իրավունքի վերացումը կնպաստի արդարության վերականգնմանը։ Ավելին, բանակը պետք է դառնա գիտության, կրթության շարժիչ ուժերից մեկը: Բանակը կարող է դառնալ կրթության եւ գիտության դարբնոց։

Իսկ նրանք, ովքեր Երեւանի սրճարաններում գիտության քողի տակ վայելում են այն կյանքը, որն իրենց համար ապահովում են իրենց տարեկիցները խրամատներում կանգնած, ապահովում են նրանց խաղաղությունը եւ անդորրը, պայքարում են ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ պարզապես բանակ չգնալու համար: Իզուր տեղը չխաբենք մեզ, հանգիստ թողնենք Հայաստանի կիսամեռ գիտությանը։

Եւ եթե պնդում են, թե բանակից հետո քչերն են շարունակում ուսումը, ապա դա եւս մեկ անգամ վկայում է, որ նրանք ովքեր ուզում էին տարկետում ստանալ եւ չեն ստացել, պարզապես ուզում էին խուսափել ծառայությունից:

Խմբագրական

Top-News.am